Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7532-26.12.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.

Հոդված 150.17.

Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղի (տոտոալիզատոր) եւ ինտերնետ շահումով խաղերի կայքերն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Օրենքներով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղի (տոտալիզատոր) եւ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համա հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: