Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8843-22.05.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության1995 թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-13 օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով խորհրդին է դիմում վճռաբեկ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը, իսկ 5), 6), 7), 8), 11), 12) կետերով նախատեսված հիմքերով` նաեւ արդարադատության նախարարը: Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին հարցով խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»:

2. 2-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ, բացառությամբ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւդատավորի, կարգապահական վարույթ հարուցում են` արդարադատության նախարարը եւ վճռաբեկ դատարանի նախագահը:Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է վճռաբեկ դատարանի նախագահը: Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվում է արդարադատության նախարարի դիմումով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ձայների 2/3-ով ընդունված որոշման հիման վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: