Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1822-29.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության  (2001 թվականի մայիսի 2-ի,) հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) առաջին նախադասության մեջ «տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով:

2) երկրորդ նախադասությունից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)»  բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)», «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» եւ «(Երեւանում` Երեւանի խորհրդի)»  բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)»  բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

2) 3-րդ մասից հանել « (Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասից հանել «, Երեւանի քաղաքապետի » բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`

1) 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին)» բառերը,

2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երեւանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից «, Երեւանի քաղաքապետի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: