Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-205-08.01.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի  ՀՕ-528-Ն) (այսուհետ՝ օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-մասում «երեսնապատիկից հազարապատիկի» բառերը փոխորինել «երեսնապատիկից երեքհազարապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «երկուհարկուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի» բառերով եւ «ժամկետով» բառից հետո լրացնել «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը:

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խնբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով»:

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խնբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խնբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ  տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»

4) 5-րդ մասում «205-րդ» բառից հետո ավելացնել «1-ին մասով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տաս»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 192-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիան շարադել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:».

3) 3-րդ մասում «193-րդ,» թվից հետո լրացնել «194-րդ» թիվը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 194-րդ հոդվածի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից երկուհազարապատիկի» բառերով եւ «ժամկետով» բառից հետո լրացնել «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 195-րդ հոդվածի

1)  վերնագրի «Ապօրինի» բառը հանել.

2) 1-ին մասի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով եւ «ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու» բառերը փոխարինել «ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով եւ «երկու ամիս» բառերը փոխարինել «երեք ամիս» բառերով.

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 205-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետրյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 208-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով.

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 209-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով եւ «չափով» բառից հետո լրացնել «կամ կալանքով երկուսից երեք ամիս ժամկետով» բառերը.

3) 3-րդ մասի սանկցիայում «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերով եւ «չափով» բառից հետո լրացնել «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը.

4) 4-րդ մասի սանկցիայում «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով եւ «չափով» բառից հետո լրացնել «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 210-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 211-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի»  բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: