Armenian ARMSCII Armenian
Կ-0236-20.07.2012-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հիմնադրամը,» բառից հետո լրացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Երաշխավորման ֆոնդը, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը «Պարտադիր» բառից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «փայերը» բառից հետո լրացնել «(բաժնետոմսերը)» բառով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «առավելագույն սահմանաչափեր» բառերը փոխարինել «թույլատրելի ուղղությունները եւ դրանց առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ կառավարչի եւ պահառուի պարգեւավճարների հաշվարկման կարգը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «` 6 օրինակից» բառերը:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ եւ միջակայքային ֆոնդերի, ինչպես նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում:»:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման եւ հետգնման գների հաշվարկումը եւ հրապարակումը

1. Կառավարիչն իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) յուրաքանչյուր օրվա հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկում եւ հրապարակում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման եւ հետգնման գների առանձին հաշվարկ եւ հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման եւ հետգնման ժամանակահատվածներում (միջակայքում կամ օրը կամ օրերին) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները տարածվում են նաեւ փակ եւ միջակայքային ֆոնդերի վրա: Ընդ որում, փակ կամ միջակայքային ֆոնդի կողմից փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաեւ դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկվում եւ հրապարակվում են ոչ ուշ, քան մինչեւ այդ օրվա վերջը:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից` կառավարիչն իր կողմից կառավարվող փակ եւ միջակայքային ֆոնդերի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները հաշվարկում եւ հրապարակում է նաեւ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պարբերականությամբ: Սույն մասով նախատեսված հաշվարկի եւ հրապարակման նվազագույն պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկը, եւ այն չի կարող ամիսը մեկ անգամից պակաս լինել:

4. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման եւ հետգնման գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի), ինչպես նաեւ առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գների) հաշվարկվում են այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հիման վրա եւ կարող են տարբերվել դրանից միայն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված դեպքերում եւ չափով: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից:

5. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը կարող է գերազանցել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) եւ ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

6. Փայի (բաժնետոմսի) հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) եւ ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:»:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջեւ բաշխելու, ներառյալ` այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, ինչպես նաեւ առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել:»:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրը (ժամին) հետգնվող (մարվող) եւ տեղաբաշխվող փայերի համար սույն գլխով սահմանված կարգով որոշվող համապատասխանաբար հետգնման (մարման) եւ տեղաբաշխման գներով` ֆոնդի կանոններով սահմանված կարգով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը, ինչպես նաեւ տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) եւ նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:»:

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ եւ միջակայքային ֆոնդերի, ինչպես նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է) հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:»:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածում արգելվում է փայերի (բաժնետոմսերի) համապատասխանաբար թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը):

6. Նախքան սույն հոդվածով նախատեսված կասեցման ժամկետի սկիզբը կամ կասեցման ժամկետի ընթացքում ներկայացված փայերի (բաժնետոմսերի) ձեռք բերման, փոխանակման կամ հետգնման (մարման) պահանջի բավարարման համար սահմանված ժամկետի հաշվարկում չի ընդգրկվում համապատասխանաբար այդ փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածը: Ընդ որում, փայերի փոխանակման պահանջի ներկայացման այն դեպքերում, երբ կասեցված է ձեռք բերման ենթակա փայերի տեղաբաշխումը, ֆոնդի մասնակիցը ողջամիտ ժամկետում տեղեկացվում է դրա, ինչպես նաեւ հետգնվող (մարվող) փայերի փոխարեն այլ ֆոնդի փայերի ձեռք բերման պահանջ ներկայացնելու իր իրավունքի մասին:»:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «եւ (կամ) վաճառվող արժեթղթերում եւ նրանց պատկանող» բառերը փոխարինել «, պատկանող եւ (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում» բառերով,

բ. «նախատեսված դեպքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում» բառերով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ֆոնդի ակտիվները կարգավորվող շուկայից դուրս չեն կարող վաճառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց:».

3) 5-րդ մասի «երաշխիք տրամադրվել կամ երաշխավորություն» բառերը փոխարինել «երաշխիք կամ երաշխավորություն տրամադրվել կամ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «ակտիվները» բառը փոխարինել «ակտիվների առնվազն 90 տոկոսը» բառերով, իսկ «դրամական շուկայի գործիքներում» բառերից հետո լրացնել «ներառյալ` մեկից ավելի տարի ժամկետով թողարկված այն պարտքային արժեթղթերում, որոնց մարմանը մնացել է մեկ տարուց պակաս ժամկետ,» բառերով:

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով եւ դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին եւ միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:»:

Հոդված 16. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 4-րդ կետից հանել «` 6 օրինակից» բառերը.

2) 9-րդ կետը «կառավարչի» բառից հետո լրացնել «գործունեության (աշխատանքի) կանոնակարգերի,» բառերով, իսկ «եւ կանոնակարգերի» բառերը հանել:

Հոդված 17. Օրենքի 61-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Կառավարչի գործունեության կանոնների փոփոխությունները դրանց տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ` ի գիտություն, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանց գրանցման պահանջ:»:

Հոդված 18. Օրենքի 67-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել կառավարչի կողմից ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու դեպքում տվյալ ֆոնդում իր մասնակցության դադարեցման կարգը, ներառյալ` պահը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Կառավարչի` սույն օրենքով եւ դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 19. Օրենքի 68-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետում`

ա. «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. մատուցվող ծառայությունների (իրականացվող գործառնությունների) տեսակները, դրանց մատուցման կարգն ու պայմանները.»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.

«ա.1. շահերի բախումների կանխարգելման միջոցները.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետեւանքով ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների համար), բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:

4. Ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի պահառուն:

5. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»:

Հոդված 20. Օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասը «կառավարչին» բառից հետո լրացնել «, ֆոնդին» բառով, «Ընդ որում,» բառերից հետո` «ֆոնդին կամ» բառերով, ինչպես նաեւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Պահառուի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցների համար պահառուի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր ձեռք բերելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»:

Հոդված 21. Օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «անձի հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 86-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 22. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը «վերացվել» բառից հետո լրացնել «, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` խաթարվել է պահառուի բավարար անկախությունը կառավարչից» բառերով:

Հոդված 23. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հրապարակման օրը (մինչեւ համապատասխան ժամը), եթե փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման գնի որոշման այլ կարգ սահմանված չէ» բառերը փոխարինել «որոշակի ժամանակահատվածում` սահմանելով այդ ժամանակահատվածը» բառերով:

Հոդված 24. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» բառերը.

2) երկրորդ եւ երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: