Armenian ARMSCII Armenian
Կ-12251-02.09.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 137.5-րդ եւ 137.6-րդ հոդվածներով.

«ոդված 1375 .   Երկաթուղու օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը

1. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում շենք-շինությունների կառուցումը կամ  բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի)  տեղակայումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ  գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված  նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը`

առաջացնում  է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Հաղորդակցուղիների տեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ նկատմամբ` սահմանված  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված  1376 .   Երկաթուղու պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտումը

1. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի խախտմամբ շենք-շինությունների կամ  ժամանակավոր ճանապարհների կառուցումը `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում ծառաթփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

5. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները եւ կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշաններ չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում «1374 » թիվը փոխարինել «1376 » թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: