Armenian ARMSCII Armenian
133-30.10.2012-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հավելված
Հաստատվել է ՀՀ ՎՊ Խորհրդի
2012թ. հոկտեմբերի 29-ի
թիվ 21/1 որոշմամբ


 
Հ/Հ
Վերահսկողության թեմա
1. ՀՀ Նախագահի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ պետական սեփականության կառավարում
2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ պետական սեփականության կառավարում
3. ՀՀ կառավարության աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ պետական սեփականության կառավարում
4. Պետական բյուջեի միջոցներով իրականացվող գնումների օրինականությունն ու արդյունավետությունը
5. Պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական, ծրագրային, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման եւ փոփոխման գործընթացների օրինականությունն ու արդյունավետությունը
6. Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ՀՀ ճանապարհային ցանցի բարելավման եւ պահպանման ծրագրերի իրագործման օրինականությունն ու արդյունավետությունը
7. ՀՀ բնապահպանության նախարարություն
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ
  • Բնապահպանության պետական տեսչության աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը
8. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
  • Մշակութային օբյեկտների հիմնանորոգում եւ շինարարություն
  • Կրթական օբյեկտների հիմնանորոգում եւ շինարարություն
  • Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում
  • Ավագ դպրոցների հիմնանորոգում
  • Մարզական օբյեկտների շինարարություն եւ հիմնանորոգում
  • Հատուկ կրթական օբյեկտների հիմնանորոգում
9. ՀՀ առողջապահության նախարարություն
  • Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի իրականացում, այդ թվում` այդ ծրագրերի շրջանակներում բժշկական հաստատություններին հատկացված միջոցների օգտագործում
  • Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների օրինականությունն ու արդյունավետությունը
10.  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
  • Բույսերի պաշտպանության միջոցառումներ
  • Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում
  • Գյուղական խորհրդատվական ծառայություններ
  • Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն
  • Անտառապահպանական ծառայություններ
  • Տոհմային երինջների ձեռք բերում
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
11. ՀՀ ֆինանսների նախարարություն
  • Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալություն
  • Աուդիտորական գործունեության հսկողության տեuչություն
  • Լիցենզավորման գործակալություն
  • Լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչություն
  • Ֆինանսական վերահսկողության տեuչություն
12. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պետական ոչ առեւտրային կազմակերպություններին եւ բաժնետիրական ընկերություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում
13. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում
14. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների օգտագործում
15. «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»  պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում
16. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի եւ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում
17. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում
18.  ՀՀ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի համար այլ մարմիններին ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում
19. Կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացի օրինականությունն ու արդյունավետությունը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
 ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

011.0035.03.12.12

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի :


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ   Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
03 դեկտեմբերի 2012 թվականի
քաղ. Երեւան
ԱԺՈ-035-Ն