Armenian ARMSCII Armenian
Կ-2462-19.03.2004-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի (5 մայիuի 1998 թվականի) 226-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս՝ գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:»:

Հոդված 2. Oրենuգրքի 236-րդ հոդվածի 3-րդ կետը «բավարարելուց հետո» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: