Armenian ARMSCII Armenian
Կ-1831-20.12.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9-13-րդ մասերով.

«Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված եւ պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց  նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին,           327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած եւ դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց  նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը եւ նրանց ազատելով պատժի հետագա կրումից,  եթե նրանք մինչեւ 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Կարճել դատարանների, նախաքննության եւ հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը եւ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչեւ 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ եւ 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են: