Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-386-27.11.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի (3 հուլիuի 2002 թվականի, այuուհետ` oրենք) 2-րդ  հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան երեք տարին մեկ անգամ ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է ոստիկանության մի uտորաբաժանումից մեկ այլ uտորաբաժանում:

Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ատեuտավորումն անցկացվում է ոuտիկանության ծառայողի անմիջական մաuնակցությամբ: Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոuտիկանության  ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի  հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է  ծառայողական բնութագրի  հիման վրա` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: