Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5191-20.01.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 28.1 հոդվածի 1.1 կետի բ) ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ  ա) ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

ա) տեղական հարկերից`

- անշարժ գույքի հարկ, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի հարկի համար,

- փոխադրամիջոցների գույքահարկ,

- հյուրանոցային հարկ,

- վաճառքի հարկ,

- անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,

- գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,

- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,

- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,

- հանրային տարածքների զբաղեցման հարկ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի  ապրիլի  28-ի թիվ 380-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված դրույթների իրականացմամբ, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ:

Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման  մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման  մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: