Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-524-30.01.2009-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետութան 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի եւ համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության եւ բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:

Uույն oրենքը կարգավորում եւ uահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի բնագավառի պետական քաղաքականության uկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանuատնտեuական հիմքերը, ինչպես նաեւ այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր` «ժբ», «ժգ»,«ժդ» եւ «ժե» կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«Ժբ) մարզիկ (մարզուհի)՝ որեւէ մարզաձեւով սիստեմատիկաբար զբաղվող եւ տվյալ մարզաձեւից սպորտային կարգ ունեցող անձ.

ժգ) ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն՝ մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների համակողմանի զարգացում, որը նպաստում է ֆիզիկական հատկությունների եւ շարժողական ունակությունների դրսեւորմանը.

ժդ) հատուկ ֆիզիկական պատրաստականություն՝ կոնկրետ մարզաձեւին բնորոշ ֆիզիկական հատկությունների եւ շարժողական ունակությունների զարգացման գործընթաց.

ժե) մարզական կառույց` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համար հատուկ կառուցված կամ հարմարեցված շինություն կամ տարածք:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «նպաստում» բառից հետո լրացնել «եւ աջակցում » բառը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր` «զ» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«զ) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը եւ սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական եւ բարոյական կոպտության դեմ պայքարը:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի «Է» կետից հետո լրացնել նոր «ը» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում.

1. «ա» կետում «բնագավառի» բառից հետո լրացնել «միասնական» բառը, իսկ «քաղաքականությունը» բառից հետո` «ու զարգացման ռազմավարությունը» բառերը:

2. «ժ» կետից հետո լրացնել նոր «ժ.1», «ժ.2», «ժ.3» կետերը` հետեւյալ բովանդակությամբ.

«ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ ապահովում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.

ժ.2) ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգեւների, մրցանակների եւ պատվավոր կոչումների.

ժ.3) շնորհում է մարզական կոչումներ եւ կարգեր, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին եւ կազմակերպություններին պարգեւատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր` 9.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում շահագրգիռ պետական կառավարման մարմինների լիազորությունները

1. Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

1) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին սպորտային բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաեւ սպորտային բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին՝ դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.

3) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.

4) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:

2. Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր եւ ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:

3. Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

1) ապահովում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման եւ ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան եւ արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է:

2) ապահովում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.

3) ապահովում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.

4) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.

5) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում եւ հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.

6) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը.

4. Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

1) ապահովում է զինվորականների ընդհանուր եւ հատուկ ֆիզիկական պատրաստվածությունը.

2) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու եւ մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը սպորտային վաշտում:

5. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

1) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի եւ սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին

2) ապահովում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ

6. Ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`

1) ապահովում են ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր եւ հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.

2) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու եւ մրցումներին մասնակցելու համար.

3) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ա) մշակում եւ հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջնային ուղղությունները (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանը), հuկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում «բնակչության հետ» բառերը փոխարինել «բնակչության շրջանում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում եւ շարադրանքում «ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», «ու ընկերություններն» բառերը փոխարինել համապատասխանաբար «, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ» ու «, ընկերություններն ու ակումբներն» բառերով:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «մարզական» բառից հետո լրացնել «հասարակական» բառը:

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: