Armenian ARMSCII Armenian
Կ-470-24.03.2014-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ  հոդվածի    7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ `

«7.Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ  միջին մասնագիտական կրթությունը անվճար է եւ պարտադիր մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

Պարտադիր միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթության  պահանջը չի տարածվում  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։