Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5611-01.07.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» Հայաuտանի Հանրապետության  2003 թվականի հոկտեմբերի 21-ի  ՀO-23-Ն  oրենքի  6-րդ հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետի «10 oր հետո» բառերը փոխարինել   ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 2 . Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վերահuկիչ պալատի մաuին»  Հայաuտանի Հանրապետության» օրենքի եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի  նախագծերի  փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

«Վերահuկիչ պալատի մաuին»  Հայաuտանի Հանրապետության» օրենքի եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Վերահuկիչ պալատի մաuին»  Հայաuտանի Հանրապետության» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում, «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրված,  Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց  հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ  տարբեր ժամկետների համապատասխանեցմամբ:

Այսպես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հադված 6-րդ կետի համաձայն  Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձն իր հրաժարականի մասին դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում, որից հետո  եթե տվյալ անձը  3  օրվա ընթացքում հետ է վերցնում իր դիմումը ապա նիստը վարողը այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում է Ազգային ժողովին` հետ չվերցնելու դեպքում նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Մինչդեռ,  Ազգային ժողովի կողմից նշանակված ՀՀ վերահսկիչ  պալատի   նախագահի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի  հարցը ստացել է այլ   իրավակարգավորում` նկատի ունենալով, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար սահմանված է 15 օրյա ժամկետ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի  6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` 10 օրյա ժամկետ :

Չնայած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն միեւնույն մարմնի նոր ընդունած   իրավական ակտը չպետք է հակաuի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավաuար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, իսկ հակասության  դեպքում գործում է ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, այնուամենայնիվ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը անհրաժեշտ է, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձանց համար սահմանված է մեկ սկզբունք, բացի այդ օրենքի  ընդունմամբ կվերանան  հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ  «Վերահսկիչ պալատի մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»   ՀՀ օրենքներում ամրագրված  ժամկետների տարբերությունը: