Armenian ARMSCII Armenian
Կ-5141-08.05.2014,18.09.2014-ՄԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.

«Հոդված 21.1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին պատասխանատվությունից ազատելը

1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: