Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-613-06.05.2009-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի, ՀՕ-80 օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ  հոդվածը շարադրել նոր  խմբագրությամբ`

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) հոգեկան առողջություն ` մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրա՟գործելու ունակությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.

2) հոգեկան առողջության պահպանում ` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խան՟գարումների կանխարգելում եւ այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազ՟մա՟կերպում ու իրականացում.

3) հոգեկան խանգարում ` հոգեկան եւ վարքի խանգարումների գործող հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգմանը համապատասխանող անառողջ վիճակ կամ վարքի խան՟գա՟րում.

4) հոգեկան խանգարումով տառապող անձ ` հոգեկան հիվանդության հետեւանքով հոգե՟բու՟ժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.

5) հոգեբուժական օգնություն ` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեւերով  հոգե՟կան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, խնամք ու սոցիալական վերականգնում եւ փորձաքննություն.

6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն `  հոգեկան խանգարումով տառապող անձի հո՟գե՟կան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, եւ փորձաքննություն որն կազմա՟կերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տեւական հսկողություն եւ խնամք հիվանդանոցային պայմաններում.

7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ` հոգեկան հիվանդների հայտնա՟բե՟րում, հաշվառում, շարունակական հսկողություն, փորձաքննություն, բուժում  եւ սոցիալական վերա՟կանգնում արտահիվանդանոցային պայմաններում.

8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն `  քրոնիկ հոգեկան խանգարումներով տա՟ռա՟պող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով տեւական հսկողության եւ բուժման իրականացում.

9) հոգեբուժական կազմակերպություն ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմ՟նա՟կան խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների իրա՟կա՟նա՟ցումը.

10) hոգեբուժական հիվանդանոց ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնա՟կան խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձեւով իրականացումը.

11) ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապե՟տու՟թյան կառավարության կողմից սահմանված կարգով ընդհանուր տիպի հիվանդանոցի, հոգեբուժական հիվանդանոցի կամ այլ հոգեբուժական կազմակերպության կազմում գտնվող  բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների  հիվանդանոցային ձեւով իրականացումը.

12) հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապե՟տու՟թյան կառա՟վա՟րության կողմից սահմանված կարգով hոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բա՟ժան՟մունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, ով իր հոգեկան վիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն եւ բուժում.

13) հոգեբույժ ` բարձրագույն բժշկական կրթություն ստացած եւ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.

14) բժշկական (կլինիկական) հոգեբան ` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած եւ հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.

15) հոսպիտալացում ` հոգեկան խանգարումով տառապող անձի` հոժարակամ եւ ոչ հոժա՟րա՟կամ (հարկադիր) ձեւերով ընդունում հոգեբուժական հաստատություն.

16) հոգեբուժական հանձնաժողով ` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպ՟քում` նաեւ նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով եւ իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հար՟ցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:»:

Հոդված 2.   Օրենքի  9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 9. Արտահիվանդանոցային եւ դիսպանսերային հոգեբուժական օգնությունը

1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով իրականացնում են խորհրդատվություն, փորձաքննություն, ախտորոշում եւ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:

2. Տեւական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ իր կամ իր օրի՟նական ներկայացուցչի դիմումի համաձայն իրականացվում է դիսպանսերային արտա՟հիվան՟դանոցային հոգեբուժական օգնություն, որն ներառում է հաշվառում, շարունակական հսկո՟ղություն ու բուժում եւ սոցիալական վերականգնում ու փորձաքննություն:

3. Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաս՟տատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողո՟քարկվել դատական կարգով:»:

Հոդված 3. Օրենքի  18-րդ հոդվածում «Հոգեբուժական ստացիոնար» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում ավելացնել նոր 4-րդ մաս  հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հոգեբուժական հետազոտումն կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը իր հոգեկան վիճակից ելնելով անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները ու արտահայտել իր ազատ կամքը եւ չունի օրինական ներկայացուցիչ:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի`

ա) վերնագրում «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկո՟ղու՟թյան հոգեբուժական բաժանմունքից» բառերով.

բ) 1-ին մասում «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.

գ) 2-րդ մասում «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի  22-րդ հոդվածի տեքստը շարադրել նոր  խմբագրությամբ`

«1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկա՟յա՟ցուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հիվանդանոց կամ այլ հոգեբուժական կազմակերպություն  միայն օրենքով նախատեսված դեպքերում:

2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման եւ հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքներում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման եւ տեւողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:»:

Հոդված 7. Օրենքի  23-րդ հոդվածի`

ա) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 23. Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորված անձի հետազոտումը ».

բ) տեքստում  «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Հոգեբուժական կազ՟մա՟կերպության ընդհանուր հսկողության բաժանմունքում»  բառերով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո՟փո՟խու՟թյուններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման առաջարկությունը պայ՟մա՟նա՟վոր՟ված է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտւթյամբ եւ հոգեկան առողջության ծառայությունների կազմակերպման ոլորտում առկա համակարգի օրենսդրական կարգավորման պահանջներով, ինչպես նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականության ապա՟հովման միտումով: Մասնավորապես, սույն նախագիծը հստակեցնում է հոգեբուժական օգնու՟թյան իրականացման հիվանդանոցային եւ արտահիվան՟դա՟նոցային ձեւերը` վերանայելով մինչ օրս օրենս՟՟դրության ոլորտում կիարառվող, սակայն գործնական գործածությանը եւ նշանակությանը չհամապատասխանող մի շարք հասկացություններ: Այսպես, Հայաստանի Հանրա՟պետության քրեա՟կան օրենսգրքով հիվանդանոցային հարկադիր հոգեբուժական օգնությունը կարող է  իրականացվել օրենքով սահմանված կարգով` ընդհանուր կամ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում: Ներկայիս հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնությունը կարող է իրականացվել հոգեբուժական հիվան՟դա՟նոցում, ընդհանուր տիպի հիվանդանոցի կամ հոգեբուժական կազմակերպության բազայում գործող  ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունքներում կամ նշված հաստատությունների բազայում գործող հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքներում, որոնք հատուկ հսկողություն են ապահովում  իրենց հոգեկան վիճակով խիստ վտանգ  ներկայացնող անձանց նկատմամբ:

Հաշվի առնելով նշված հակասությունը սույն նախագծով առաջարկվում է հիմնական հաս՟կացություններում կանոնակարգել հիվանդանոցային հոգեբուժական օգնություն, հոգեբուժական հի՟վան՟դանոց, ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունք եւ հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունք հասկացությունները:

Ինչ վերաբերվում է դիսպանսերային հոգեբուժական օգնությանը, ապա ի տարբերություն գոր՟ծոց օրենքում  այս հասկացության նույնացմանը արտաիվանդանոցային հոգեբուժական օգնու՟թյան հետ, ներկայումս անհրաժեշտություն է առաջանում առանձնացնել այս երկու հասկացությունները: Սույն նախագծով հստակ սահմանվում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն հաս՟կացությունը եւ առանձնացվում է  դիսպանսերային հոգեբուժական օգնություն հասկացությունը որպես ար՟տահիվանդանոցային հոգեբուժական օգնության ձեւ:

Հիմնական հասկացություններում փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում նաեւ գործող օրենքի համապատասխան հոդվածներում օգտագործվող հասկացությունների փոփոխման եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփո՟խու՟թյունների կատարման:

Բացի հասկացությունների մեջ առաջարկվող փոփոխությունների սույն նախագիծը նպտակ ունի հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում բա՟րեփոխումներ իրականացնելու: Նշված նպատակից ելնելով առաջարկվում է վերանայել հոգեբու՟ժա՟կան հանձնաժողովի կազմավորումը, որն գործող օրենքով բաղկացած է 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում` նաեւ նյարդաբանից, որոնցից մեկը հրավիրվում է այլ հոգեբուժական կազմակերպությունից: Հաշվի առնելով այն, որ մարզերում կարող է գործել միայն մեկ հոգեբուժական կազմակերպություն եւ օրենքով սահմանված կարգով եւ ժամանակահատվածում հնավար չէ հոգեբույժ կամ նյարդաբան հրավիրել  այլ մարզի կամ Երեւանի հոգեբուժական կազմակերպությունից, միեւնույն ժամանակ մարզի այլ բժշկական հաստատությունը իր կազմում կարող է ունենալ համապատասխան մասնագետ, ապա սույն նախագծով առաջարկվում է թույլատրել հոգեբուժական հանձնաժողովի կազ՟մում այլ բժշկական հաստատությունից համապատասխան մասնագետ ընդգրկելը: Այս փո՟փո՟խությունը կնպաստի հոգեկան հիվանդությամբ տառապող անձի իրավունքների պաշտ՟պա՟նությանը, իր խնդրի անաչառ եւ օրենքով սահմանված ժամկետում լուծում տալու հնարավորության ընդլայնմանը:

Գործող օրենքի բացերից է նաեւ այն, որ կարգավորված չէ հոգեբուժական հետազոտման իրականացման կարգը առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության: Այս բացը կարող է բերել մարդու ազատ կամքի արտահայտման իրավունքի ոտնահարման: Հաշվի առնելով այս հանգամանքը նախագծով առաջարկվում է հոգեբուժական հետազոտումն իրականացնել առանց հետազոտվողի կամ իր օրինական ներկայացուցչի համաձայնության այն դեպքում, երբ հետազոտվողը իր հոգեկան վիճակից ելնելով անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները ու արտահայտել իր ազատ կամքը եւ չունի օրինական ներկայացուցիչ: