Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-151-04.11.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետեւ Օրենսգիրք) հոդված 76-ի 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ՝

«Օրենսգրքի հոդված 104-ի 2-րդ մասով, հոդված 305-ով, հոդված 387-ի 2-րդ մասով, հոդված 388-ի 2-րդ մասով, հոդված 389-ով կամ հոդված 393-ով ցմահ ազաազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: