Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7361-08.10.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությունում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուuումնաuիրության» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող օրենքով ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջադրվել միայն տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումներն ընդունելու եւ ճշգրտված հաշվարկ ներկայացնելու ընթացքում: Խնդիրը կայանում է նրանում, որ այս նորմը սահմանափակում է գերավճարների ճշտության նպատակով իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքների կիրառման հնարավորությունը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենքով հնարավորություն նախատեսել գերավճարների գումարը ավել ցույց տալու դեպքում օրենքով նախատեսված տուգանքը նաեւ ուսումնասիրության ժամանակ կիրառելու` առանց ուսումնասիրությունը ստուգմամբ փոխարինելու:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավելացված արժեքի հարկի գերավճարները կամ գերավճարներից տարբերվող գումարներն ավել ցույց տալու համար տուգանքների կիրառման հնարավորության սահմանումն է:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կնվազեն ԱԱՀ-ի գերավճարները կամ գերավճարներից տարբերվող գումարներն ավել ցույց տալու դեպքերը, ինչի արդյունքում կբարձրանա նաեւ վարչարարության արդյունավետությունը: