Armenian ARMSCII Armenian
Կ-3406-21.07.2004-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 143-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 945-րդ հոդվածի 4-րդ կետում «այլ օրենքներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 946-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով եւ դրան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 947-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով» բառերով: