Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7691-17.11.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  1999 թվականի փետրվարի 5-ի ՀO-284 ընտրական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք ) 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Կուuակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է «Կուսակցությաունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` իր համագումարի կամ  մշտապեu գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուuակցություն իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:»:

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի  7-րդ մասը «կուսակցության» բառից հետո լրացնել «համագումարի կամ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուսակցությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի ընդունման անհրաժեշտության

«Կուսակցությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում տեղ գտած բացթողումները լրացնելու եւ հակասությունները վերացնելու հրամայականով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ «Կուuակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապեu գործող մարմնի որոշմամբ:...», մինչդեռ, ըստ «Կուսակցությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի, կուuակցության մշտապես գործող ղեկավար մարմնի  որոշմամբ առաջադրվում են միայն Ազգային ժողովի  պատգամավորության  թեկնածուները:

Ներկայացված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածության առաջադրման իրավունք է վերապահվում ինչպես կուսակցության համագումարին, որպես կուսակցության բարձրագույն մարմնի, այնպես էլ կուսակցության մշտապես գործող մարմնին, որը կուuակցության անունից իրականացնում է նրա` որպեu իրավաբանական անձի լիազորությունները: