Armenian ARMSCII Armenian
Կ-789-15.05.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ հոդվածի առաջին պարբերության եւ 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) «թափոնների տեղադրում» հասկացության «տարածմանը» բառը փոխարինել «տարածման կանխարգելմանը» բառերով.

2) «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հատուկ հատկացված տեղեր՝ թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ընդերքօգտագործման թափոններ` oգտակար հանածոների ուuումնաuիրության, արդյունահանման, վերամշակման եւ հարuտացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ եւ այլ թափոններ.

մակաբացման ապարներ՝ հանքամարմինները կողքերից պարփակող եւ վրայից ծածկող, ինչպես նաեւ հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ եւ ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում, 17-րդ հոդվածում եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թափոններ արտադրողներ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «թափոններ առաջացնողներ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 –ին մասով.

«1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող եւ օգտահանող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը

1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման եւ նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:

2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման եւ թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:

3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալներն ենթակա են ամենամյա ճշգրտման:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: