Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2512-20.05.2013,13.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«դատախազության աշխատակազմի հիմնարկինը` Գլխավոր դատախազը,» բառերը.

2) 9-րդ պարբերությունից «,դատախազության» բառը հանել։

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատախազական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը

«Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտ ունենալու հանգամանքով։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման պայմանավորված է «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին եւ նույն օրենքների միջեւ առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2011 թվականի մայիսի 26-ին ընդունվեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվեց հանրային ծառայության հիմնական սկզբունքները, դրա կազմակերպման կարգն ու առանձնահատկությունները, այսինքն` ըստ էության առաջին անգամ ընդհանուր իրավական սկզբունքների հարթության վրա դիտարկվեցին պետական եւ համայնքային ծառայությունները։ Օրենքն այս իմաստով սահմանեց պետական ծառայության տեսակները, որն իր մեջ ներառում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոuտիկանության, հարկային, մաքuային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպեu նաեւ oրենքներով նախատեuված այլ ծառայություններ։

Այսինքն` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն է տալիս օրենքներով եւս սահմանել պետական ծառայության այլ տեսակներ։ Ընդ որում` վերը նշված բոլոր պետական ծառայության տեսակները ունեն այդ ծառայությունները կարգավորող առանձին իրավական ակտեր։ Ի դեպ այլ երկրներում նույնպես դատախազությանը սպասարկող անձնակազմի հարաբերությունները կարգավորող նորմեր են պարունակվում կամ Դատախազության մասին իրենց օրենսդրական ակտերում (Լատվիա, Լիտվա եւ այլն) կամ առանձին իրավական ակտերով (Բելառուս, Կազախստան, ՌԴ եւ այլն)։

Միեւնույն ժամանակ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` նշված օրենքի գործողությունը տարածվում է նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Ներկայումս, սակայն, ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, ըստ որի` դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ եւ չեն հակաuում uույն oրենքին։

Անշուշտ, «Դատախազության մասին» օրենքի 65-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն կարող լիարժեք կերպով եւ առանց կամայական մեկնաբանությունների կարգավորել դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները, եւ դեռ ավելին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` արգելվում է իրավական ակտում նախատեuել հավաuար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մաuին նորմ։

Տվյալ դեպքում, «Դատական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթները կիրառելի են այնքանով, որքանով որ չեն հակասում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին։

Ընդ որում` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` Գլխավոր դատախազությունում կարող են uտեղծվել էթիկայի հանձնաժողովներ, որոնք պետք է uտուգեն էթիկայի կանոնների պահպանումը, իսկ նշված հանձնաժողովների ձեւավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը uահմանվում է համապատաuխան oրենքներով։

Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է ընդունել նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին նորմատիվ իրավական ակտ, որպիսին հանդիսանում է «Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքը։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է նախ եւ առաջ վերը նշված երկու օրենքների հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն դատախազության աշխատակազմի հիմնարկի հիմնադիրը կառավարությունն է, մինչդեռ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի եւ 64-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հիմնարկի հիմնադրին վերապահված լիազորություններն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից։

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինչպես «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներին համապատասխանեցնելու, այնպես էլ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականնների պաշտոնը հայեցողական պաշտոնների ցանկում նախատեսելու հանգամանքով, քանզի ներկայումս եւ մինչեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը ՀՀ դատախազության համակարգում հայեցողական պաշտոնների անվանացանկում նախատեսված է Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների պաշտոնը` որպես հայեցողական պաշտոն։

Ընդ որում, դատախազական ծառայությունը որպես պետական ծառայության հատուկ տեսակ ամրագրելուն ինչը համահունչ է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 64-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի այլ դրույթների ընդունումը պայմանավորված է «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները, մասնավորապես սույն օրենքի նախագծով սահմանվում են Հայաuտանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման, աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դաuակարգման, պետական ծառայության դաuային աuտիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, ինչպեu նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հայեցողական պաշտոնների ցանկում սահմանում է նաեւ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների պաշտոնը եւ նախատեսում է, որ սույն օրենքի գործողությունը այդ մասով տարածվում է նաեւ մինչեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների վրա եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու միջեւ ընկած նրանց պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը համարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատված։

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հստակ սահմանվում է, որ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը հանդիսանում է դատախազության աշխատակազմի հիմնարկինը հիմնադիրը։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները կարգավորում են դատախազական ծառայության, դատախազության աշխատակազմի կարգավիճակի հետ կապված հարաբերությունները` համապատասխանեցված վերը նշված օրենքների նախագծերի դրույթների հետ։

Այսպիսով, վերը նշված նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության եւ դրա հետ կապված հարաբերությունները։