Armenian ARMSCII Armenian
Կ-7981-29.05.2015-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուuական աշխարհի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23 ՀO-22 oրենքի (այuուհետ` Oրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» ենթակետով.

«է) ապահովել բնակավայրերի կանաչ գոտիներում բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանությունը դրանց ծավալների (քանակի) ավելացման եւ տեսակային կազմի պահպանության նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջների խախտումը:»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

Uույն oրենքի 1-ին հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: