Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-838-18.07.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.«բ.1) հարցերին պատասխանելու համար՝ մինչեւ 6-ական րոպե.»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.2» ենթակետով.«բ.2) Սույն մասի «բ.2» ենթակետով նախատեսված պատասխաններին արձագանքելու համար ՝ մինչեւ 2-ական րոպե.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը  մանրամասն սահմանում է նախագծերի քննարկման ժամանակ   զեկուցման, հարցերի, ելույթների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների եւ եզրափակիչ ելույթների համար, վարման կարգի վերաբերյալ ելույթների համար  տրամադրվող ժամանակը,  մինչդեռ հնչեցված հարցերին պատասխանելու եւ դրանց արձագանքելու համար չի սահմանվում որեւէ ժամկետ: Հաշվի առնելով Ազգային ժողովի օրակարգի հագեցվածությունը, ինչպես նաեւ ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը` նպատակահարմար է սահմանել նաեւ հարցերին պատասխանելու եւ դրանց արձագանքելու որոշակի ժամկետ,  այդիսկ պատճառով  ներկայացված նախագծով առաջարկվում է հարցերին պատասխանելու համար  տրամադրել մինչեւ 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե: