Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-786-02.12.2009-ՏՏ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասինե» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32-րդ կետով.

«32) քննարկում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ Պալատի կողմից իրականացված վերահսկողության եւ այլ  իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները եւ իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: