Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-818-08.02.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46-Ն, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում  փոստային կապի  բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի եւ սուրհանդակային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ փոստային կապի եւ սուրհանդակային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական սուրհանդակային կապի եւ  հատուկ կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունների վրա:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր.

փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.

փոստային առաքում ` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում եւ հանձնում հասցեատիրոջը.

միջազգային փոստային կապ ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջեւ փոստային առաքանու փոխանակում.

նամակագրական թղթակցություն ` հասարակ եւ գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ եւ փոքր փաթեթներ.

գնահատված փոստային առաքանի ` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, եւ հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանվում է  փոստային կապի օպերատորի կողմից.

սեկոգրամ ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ ` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.

փոստային կապի ծառայություններ ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու (բացառությամբ` հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման եւ հանձնման, ինչպես նաեւ բաժանորդագրված պարբերականների առաքում.

փոստային կապի ունիվերսալ ծառայություններ ` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչեւ 20 կիլոգրամ քաշով ծանրոցների եւ գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքման գծով, ինչպես նաեւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.

սուրհանդակային կապի ծառայություն ` փոստային կապի տեսակ, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչեւ հասցեատեր ուղեկցվում է միեւնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից.

հատուկ կապի ծառայություն ` փոստային կապի տեսակ, որն ապահովում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումը.

հատուկ առաքանի ` փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ եւ  առարկաներ, թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ դրանցից պատրաստված զարդեր, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող `  ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից կամ փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող դրամական փոստային փոխադրությունների ծառայություններից.

փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ ` փոստային կապի կամ սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից եւ նորմատիվներից բաղկացած ամբողջություն` փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի կողմից սահմանված առանձին տեխնոլոգիական գործողությունների  կատարման համար.

հսկիչ ժամկետներ ` փոստային առաքանու եւ  դրամական միջոցների  փոստային  փոխադրությունների փոստային կապի ընդունման վայրից մինչեւ փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման, ինչպես  նաեւ  փոստային  կապի  օբյեկտներում  դրանց վերամշակման առանձին  գործառնությունների համար սահմանված ժամանակ.

փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի օպերատոր ` փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է տրված լիցենզիայի համաձայն.

փոստային կապի ազգային օպերատոր ` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ եւ կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

փոստային կապի օբյեկտներ ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման եւ փոխադրման կենտրոն, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական  կետեր եւ այլն.

փոստային կապի երթուղի ` փոստային կապի օբյեկտների միջեւ փոստային տրանսպորտի երթուղի.

փոստային կապի ցանց ` փոստային կապի օբյեկտների եւ փոստային երթուղիների ամբողջություն.

փոստային կապի եւ սուրհանդակային կապի միջոցներ ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ եւ փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ եւ փոստային տարա.

փոստային վճարման պետական նշաններ (նիշեր) ` փոստային նամականիշեր, ֆրանկոմեքենաների եւ նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային  կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից եւ հաստատում փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.

ֆրանկոմեքենա եւ նիշավորող մեքենա ` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը եւ այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

փոստային դասիչ ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.

անվանական իր ` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի եւ  փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման եւ հանձնման ամսաթիվը եւ այլ տեղեկատվություն.

փոստարկղ ` հասարակ նամակների եւ փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

հասցեատեր (ստացող) ` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.

փոստային բաժանորդային արկղ ` հասցեատերերի  կողմից  փոստային  առաքանի  ստանալու  համար նախատեսված  հատուկ  փակվող  արկղ.

փոստային բաժանորդային պահարան ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաեւ հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

փոստային անվանական պահարան ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով  հատուկ պահարան.

հենակետային փոստարկղ ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման  կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:

Սույն օրենքով սահմանված դրամական փոստային փոխադրություններին վերաբերվող դրույթները չեն տարածվում սուրհանդակային կապի օպերատորի վրա:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.

«Հոդված 3.1. Փոստային կապի գործունեության տեսակները

Փոստային կապի գործունեությունը իր մեջ ընդգրկում է փոստային կապի, պետական սուրհանդակային կապի, հատուկ կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

1. «ա» կետում «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով

2. «բ» կետից հանել «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար» բառերը.

3. «դ» կետում «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. վերնագրի եւ 1-ին մասի «Փոստային կապի օպերատոր» իրենց հոլովաձեւերով բառերը փոխարինել «Փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի օպերատոր» բառերով համապատասխան հոլովաձեւերով.

2. «ա», «գ», «դ», «ե», «զ» եւ «է» կետերում «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 6.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել;

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի օպերատորների միջեւ փոստային առաքանիների եւ դրամական միջոցների ընդունումը եւ հանձնումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող եւ ընդունվող փոստային առաքանիների եւ դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը:»:

2. 2-րդ եւ 6-րդ մասերի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի» բառերով.

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

1. «բ» եւ «ժ» կետերում «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի» բառերով.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժբ» կետով.

«ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները եւ չվացուցակները»:

3. հոդվածի «ը» կետի «իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների» բառերից հետո լրացնել հետեւյալ «եւ փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման» բառերը:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

1.  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Փոստային կապի եւ այլ բնագավառներում գործունեությունը եւ դրա լիցենզավորումը»

2.  1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի» բառերով.

3. ,3-րդ մասում «, բացառությամբ դրամական միջոցների փոuտային փոխադրությունների,» բառերը հանել:

4. 4-րդ մաս շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Փոստային կապի օպերատորները կարող են իրականացնել նաեւ դրամական միջոցների փոստային փոխադրություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի հիման վրա «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի համաձայն: Եթե «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չեն, ապա դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով:

5. 4-րդ մասից հետո լրացնել նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ`

«Փոuտային կապի ազգային oպերատորը Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված կարգով եւ պայմաններով կարող է իրականացնել դրամական միջոցների փոuտային փոխադրություններ առանց դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի առկայության:

Փոuտային կապի ազգային oպերատորը` որպեu վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առեւտրային եւ ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

1. վերնագրի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2.  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի եւ/կամ սուրհանդակային կապի օպերատորը:»:

Հոդված 14. Օրենքի 18.2.-րդ հոդվածի 5-րդ մասի «45-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «90-օրյա ժամկետում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով, իսկ 2-րդ մասի «փոստային կապի ծառայություններից» բառերը` «փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից»  բառերով.

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածում`

1. վերնագրի, 1-ին, 3-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2. 2-րդ մասի «զ»  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել մյուս փոստային առաքանիներն ու սարքավորումները:».

3. 4-րդ մասի «փոստային կապի օբյեկտում`» բառերը փոխարինել «փոստային կապի օբյեկտում կամ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքերում`» բառերով.

4. 5-րդ մասի «փոստային կապի օպերատորը» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը» բառերով, իսկ «փոստային կապի օբյեկտի ղեկավարի կամ նրա տեղակալի» բառերից հետո լրացնել` «կամ սուրհանդակային կապի օպերատորի ղեկավարի» բառերը.

5. 8-րդ մասի «փոստային կապի աշխատողների» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների» բառերով, իսկ «փոստային սարքավորումները» բառերը` «սարքավորումները» բառերով.

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում`

1. վերնագրից հանել «փոստային կապի բնագավառում» բառերը.

2. 3-րդ մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածում`

1. վերնագրի եւ 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2. 1-ին մասում «փոստային կապի ծառայությունների» բառերը փոխարինել «փոստային կապի եւ դրամական փոստային փոխադրությունների ծառայությունների» բառերով:

Հոդված 19. Սույն օրենքի 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: