Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-903-02.12.2015,01.02.2016-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «օրենքով» բառից հետո լրացնել «, այլ օրենքներով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) կարգապահական գումարտակի, կայազորային կարգապահական մեկուսարանների եւ կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաեւ այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «տարածքային» բառից առաջ լրացնել «կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,» բառերը,

2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.

1) «լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ռազմական ոստիկանության պետի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնը զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնում ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:

5. Ռազմական ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) իրականացում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.

4) իրականացում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 11.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ, ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կարգապահական գումարտակի եւ կայազորային կարգապահական մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կարգապահական գումարտակի եւ կայազորային կարգապահական մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կարգապահական գումարտակից եւ կայազորային կարգապահական մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին եւ օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:

3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով կիրառվել է ծառայության վայրը փոփոխելը պաշտպանության միջոց` պաշտպանության միջոցի կիրառման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «զինվորական» բառը փոխարինել «ռազմական» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ռազմական ոստիկանության գործառույթները հստակեցնելու, «Ռազմական ոստիկանության մասին մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված այլ օրենքների («ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենք) հիման վրա ռազմական ոստիկանության իրավասությունները, ռազմական ոստիկանության ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներ սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանն առնչվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում եւ կարգապահական մեկուսարաններում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, միաժամանակ հստակեցված չեն ռազմական ոստիկանության համակարգում պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները, ինչն էական խնդիրներ է առաջացնում ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության եւ պաշտպանության պատշաճ ապահովման գործընթացում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հստակ ամրագրելու ռազմական ոստիկանության իրավասությունները եւ ռազմական ոստիկանության ծառայողների գործունեությանը ներկայացվող պահանջները, օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով ռազմական ոստիկանության գործունեության իրավական հիմքերի շարքում ներառվում են նաեւ այն նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց համաձայն ռազմական ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները (ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության 22.05.2008թ. թիվ 595 որոշում, ՀՀ պաշտպանության նախարարի 07.08.2012թ. թիվ 836-Ն հրաման), որոնք հիմնական մասով իրենց արտացոլումն են գտել նաեւ ՀՀ կառավարության 19.07.2007թ. թիվ 884-Ն որոշմամբ (18.09.2014թ. թիվ 998-Ն խմբագրությամբ) սահմանված ռազմական ոստիկանության կառուցվածքում, նախագծով սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ եւ 98.11-րդ հոդվածների հիման վրա պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ կարգապահական գումարտակից եւ կայազորային կարգապահական մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին նշանակված զորամասեր տեղափոխելու գործընթացում ռազմական ոստիկանության կողմից ներկայումս իրականացվող պրակտիկան, սահմանվում է ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը, որոնք ներառելու են ռազմական ոստիկանության ծառայողների իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնում ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ռազմական ոստիկանության ծառայողի պարտադիր ատեստավորումը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ոստիկանության պետին պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման հետ կապված օրենքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի պահանջներին` նախատեսելով, որ այդ դրույթներն ուժի մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՊՆ իրավաբանական վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխաեցմանը ՀՀ Սահմանադրության պահանջներին, զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների շարունակականությունը, ռազմական ոստիկանության խնդիրների եւ դրանցից բխող գործառույթների հստակ սահմանումը, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածությունն ու պաշտպանությունը, խթան կհանդիսանա պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման եւ թափանցիկության ապահովման համար:

7. Այլ տեղեկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն

կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ Է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել ռազմական ոստիկանության իրավասությունների, նշված մարմնի ծառայողների պարտականությունների, վերջիններիս մասնագիտական գործունեության եւ աշխատանքային ունակությունների բարելավման վերաբերյալ դրույթներ, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվում են ռազմական ոստիկանության իրավասությունները եւ ռազմական ոստիկանության ծառայողների գործունեությանը ներկայացվող պահանջները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության! օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) .սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա ւառանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ու1ւի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ուէւի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ե փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների ե ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009  թվականի  հոկտեմբերի  22-ի

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրեմք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հոդի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չըն դուն ման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: