Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-951-19.02.2016,15.03.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թ.հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին վեց աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության   թերթիկով վավերացված  ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար`սկսած առաջին օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդհոդվածի1-ին մասըշարադրելհետեւյալխմբագրությամբ.

«1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաեւ տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի  համար:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

 3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

 4) մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչեւ 3 տարեկան երեխայի կամ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքին պաստտրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաեւ չվճարվող արձակուրդի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է այն աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդմ ասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի թվով:

13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի թվով:»:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջին երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ:

Առաջարկվող օրինագծի նպատակը «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու իրավունք ունեցող վարձու աշխատողների իրավունքների պաշտպանությունն է եւ մասնավորապես ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում կորցրած աշխատավարձի կամ եկամտի ամբողջությամբ կամ մասնակիորեն, սակայն արդարության պահանջների պահպանմամբ, փոխհատուցումը:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության` նշված օրենքով նախատեսված տեսակների դեպքում (բացառությամբ մայրության նպաստի դեպքի) նպաստի վճարում` սկսած ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից: Այսինքն` աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի 1-ին աշխատանքային օրվա չափով կորցրած աշխատավարձը /եկամուտը/ գործողՕրենքով չի փոխահատուցվում:

Օրենքով սահմանված սույն իրավակարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 83-րդ եւ 84-րդ հոդվածներին: Նշված հոդվածների համաձայն` ՀՀ-ն սոցիալական պետություն է եւ պետք է ապահովի մարդու եւ քաղաքացու արժանապատիվ գոյության իրավունքը եւ հիվանդության եւ Սահմանադրությամբ նախատեսված այլ դեպքերում մարդու եւ քաղաքացու սոցիալական ապահովությունը: Ակնհայտ է, որ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար փոխհատուցման սահմանումն է, որ կապահովի այս հարցի շուրջ ընթացիկ օրենսդրության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ կնպաստի քննարկվող ոլորտում մարդու իրավունքների լիարժեք պահպանությանն ու պաշտպանությանը: Այս փոփոխությունը որոշակիորեն կնպաստի ժամանակավոր անաշխատունակություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովությանը եւ կաջակցի հատկապես սոցիալապես անապահով խավերին պատկանող ժամանակավոր անաշխատոունակ անձանց նյութական խնդիրների բարվոքմանը:

Հարկ է ընդգծել, որ սույն օրինագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավոր են նաեւ գործնական իմաստով, քանի որ ՀՀ աշխատաշուկայում աշխատողների միջին աշխատավարձը ցածր է, եւ ժամանակավորապես անաշխատունակ աշխատողին վերջինիս անաշախատունակության ժամանակահատվածի 1-ին աշխատանքային օրվա միջին աշխատավարձի հիմքի վրա այդ օրվա համար փոխհատուցման պարտականության սահմանումը գործատուի համար չի կարող համարվել անհամաչափ ֆինանսական բեռ, ինչպես նաեւ ժամանակավորապես անաշխատունակ հանրային ծառայողների մասով եւս պետության համար անհամաչափ ֆինանսական պարտավորություններ չի սահմանում: