Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-989-14.04.2016-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ. հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայման ագրով նախատեսված դրույթները՝ մասնավորապես.

- չի արձանագրվել որեւէ առաջընթաց Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները եւ դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում,

- տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջեւ կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի եւ բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։ Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ. հետազոտություն ների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով:

Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաեւ անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։

- ԵԱՏՄ պայմանագրով նաեւ շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵԱՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից եւ նիստը տեղափոխվեց Մոսկվա։ Երեւանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երեւանում կնեղացնի Ադրբեջանին։ Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ համայն հայության համար այս օրհասական պահին ԵԱՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝

ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵԱՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունել է եւ եւս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկել ՀՀ Նախագահին եւ Կառավարությանը սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց: