Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կիրառության իմաստով ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստն ու նշանակությունը .

գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով ՀՀ դրամով, առավելագույնը 14 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ երկու տարի մարման, առնվազն վեց ամիս արտոնյալ ժամկետով եւ արտոնյալ սահմանաչափով տրամադրվող վարկ,

արտոնյալ ժամկետ՝ վարկառուի՝ վարկի ստացման եւ տոկո՟ս՟ների վճարման պարտականությունն առաջանալու միջեւ ընկած ժամանակահատվածը,

արտոնյալ սահմանաչափ՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի տասնհինգ տոկոսը:

Հոդված 2. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը սահմանվում է 8 տոկոս:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի արտոնյալ սահմանաչափի սուբսիդավորման ծավալը սահմանվում է 14 տոկոս:

Հոդված 3. Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սկսած 2017 թվականից յուրաքանչյուր հաջորդ տարվա հատկացումները գերազանցում են նախորդ տարվա նույն հոդվածով հատկացված չափը առնվազն 10 տոկոսով:

Հոդված 4. Սույն օրենքի պահանջները կարգավորող դրույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի պետական աջակցողական քաղաքականության ընդլայնման, գյուղացիական վարկերի հասանելիության եւ մատչելիության ապահովման առաջնահերթություններով:

Ներկայումս հանրապետության գյուղատնտեսության ոլորտի եւ գյուղի աշխատավորի հիմնական խնդիրներից է գյուղացիական վարկերի վճարման, այդ թվում՝ դրանից բխող տոկոսադրույքների եւ տույժ ուտուգանքների մարման կազմակերպումը: Հաշվի առնելով ոլորտում վերոնշյալ խնդրի առկայությունը եւ դրանից բխող ու տարիներով շարունակվող լարվածությունը՝ առաջարկվում է սույն օրենքի նախագիծը: