Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1101-18.10.2016-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասը «դիվանագետներին» բառից հետո լրացնել «, այդ թվում` պաշտոնավարության ավարտից հետո կենսաթոշակային տարիքի Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետներին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմնական նպատակն է դիվանագիտական առաքելությունն ավարտած դեսպանների կարգավիճակի միջազգային ընդունված ձեւաչափերով կանոնակարգումը:

Հաշվի առնելով, միջազգային փորձը՝ համաձայն որի դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների դիվանագիտական անձնագրերը հետ չեն վերադարձվում, առաջարկում ենք նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաեւ դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների նկատմամբ:

Կենսաթոշակային տարիքի դիվանագիտական առաքելությունն ավարտած արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների դիվանագիտական անձնագրերը պահպանելը նախկին դեսպանների համար կհանդիսանա խրախուսական միջոց նրանց կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար: