Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1007-12.05.2016,21.10.2016-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

- Կարեւորելով ցեղասպանությունների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ներդրումը,

- Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային այլ հիմնարար փաստաթղթերի համապատասխան դրույթներով,

Հայտարարում է.

Դատապարտում ենք ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ 2014թ. օգոստոսին իրականացված եւ ցայսօր շարունակվող ցեղասպանական գործողությունները՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները: