Armenian ARMSCII Armenian
Պ-11087-13.12.2016-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվական նոյեմբերի 27-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի առաջին մասով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի :

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, բացառությամբ՝ Սահմանադրության 108-րդ հոդվածին, 113-րդ հոդվածի 2-րդ մասին, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածներին եւ 5-8-րդ, 12-15-րդ գլուխներին առնչվող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: