Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11362-21.12.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում`

1) 16.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«
16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ` ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով
».

2) 16-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1.1.-րդ ենթակետով.

«
16.1.1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով
».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։ Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.1-րդ ենթակետով սահմանված դրույքաչափով:   
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Իրավական ակտի մշակումը պայմանավորված է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրման վերաբերյալ նախատեսվող դրույթներից բխող մոտեցումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ամրագրելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձման  դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Սակայն գործող օրենքով չեն տարբերակված քաղաքաշինական փաստաթղթերի կազմում  ներառվող բաժինների (ըստ դրանց մշակման բարդության, մասնավորապես` ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի, ինչպես նաեւ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության) համար պետական տուրքի գանձման  դրույքաչափերը:

Ոստի անհրաժեշտություն է առաջանում գործող իրավական ակտը համապատասխանեցնել  «Ճարտարապետական գործունեության մասին» եւ դրանից բխող «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին? ՀՀ օրենքների նախագծերին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Սույն հիմնավորման 2-րդ կետում նշված խնդիրը նախատեսվում է կարգավորել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով, որ ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրմանն առնչվող դրույթներն առաջարկվում է կարգավորել  «Ճարտարապետական գործունեության մասին» եւ դրանից բխող «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել նաեւ  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում, որով սահմանվում են քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար պետական տուրքի դրույքաչափերը:

Մասնավորապես, նշված հոդվածի 16-րդ կետի 16.1 ենթակետում կատարվող փոփոխության արդյունքում` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման յուրաքանչյուր ներդիրի համար գանձվող տարեկան տուրքն ամրագրվել է, բացառելով նախագծային փաստաթղթերի ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի մշակումը:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով քաղաքաշինական փաստաթղթերի մշակման փուլերի հաջորդականության տրամաբանությունը, անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը ներկայացնել որպես առանձին գործառույթ: Նշված կետը լրացվել է նոր 16.1.1 ենթակետով, որով տարանջատվել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության համար գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը:

5. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում միմյանց համապատասխանեցվելու են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի (նախագծի) եւ դրանից բխող «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների դրույթները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները:
 
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետության մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բանագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետության մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են ճարտարապետական եւ ճարտարագիտական ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտանաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Ճարտարապետական գործունեության մասին»,  «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերիսոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետական գործունեության մասին»,  «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերի(այսուհետ` Նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենչեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենդրականազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքացու եւ հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետեւանքներից:

Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է տարբերակել տարբեր բարդության ճարտարապետական նախագծեր մշակելու համար տրամադրվող լիցենզիաները եւ համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: