Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1165-07.02.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

1. Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը։

2. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

Հոդված 2. Սահմանադրական դատարանի լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգը

1. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ սույն օրենքով:

Հոդված 3. Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

2. Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

3. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների իրականացմանը եւ չի համարվում հարգելի պատճառ Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու ու սույն օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարման համար։

4. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ զբաղվել այլ քաղաքական գործունեությամբ։

5. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:

Հոդված 4. Սահմանադրական դատարանի դատավորի երդումը

1. Սահմանադրական դատարանի դատավորը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` գործել հանուն Հայաստանի Հանրապետության շահի, անշեղորեն պահպանել Սահմանադրությունը, գործել բարեխղճորեն, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»:

Հոդված 5. Սահմանադրական դատարանի գործունեության երաշխիքները

1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:

2. Սահմանադրական դատարանի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը պետական բյուջեում նախատեսվում է առանձին տողով:

3. Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտ) ներկայացնում է կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Սահմանադրական դատարանի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ Սահմանադրական դատարան է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

6. Սահմանադրական դատարանն ինքնուրույն է ձեւավորում իր աշխատակազմը եւ տնօրինում իր միջոցները:

7. Կառավարությունը Սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք եւ անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար:

8. Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

9. Սահմանադրական դատարանի դատավորներից եւ աշխատակազմի աշխատակիցներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով:

10.Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների, ծառայողական մեքենաների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ ներգործության սպառնալիքի դեպքում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դիմում է ներկայացնում իրավասու պետական մարմիններին, որոնք պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների, ծառայողական մեքենաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 6. Սահմանադրական դատարանի նստավայրը

1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երեւան քաղաքում՝ Սահմանադրական դատարանի նստավայրում` Մարշալ Բաղրամյան պողոտա 10 հասցեում:

2. Սահմանադրական դատարանը դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանի նիստեր կարող է անցկացնել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ վայրում:

Հոդված 7. Պետական խորհրդանիշերի օգտագործումը Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանի կնիքը

1. Սահմանադրական դատարանի նստավայրի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

2. Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում եւ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատասենյակներում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը եւ Հայաստանի Հանրապետության դրոշը:

3. Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանումով կնիք:


ԳԼՈՒԽ 2

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ

Հոդված 8. Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը

1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանի դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որեւէ ցուցում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որեւէ ներգործություն անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով։

4. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանին, որն իր որոշմամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դիմում է ներկայացնում իրավասու պետական մարմիններին:

Հոդված 9. Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորն անփոփոխելի է:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով եւ կարգով:

Հոդված 10. Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելի է։

2. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կարող է կայացվել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից:

4. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը:

5. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող բերման ենթարկվել, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Իրավասու մարմին առանց փաստաթղթերի բերման ենթարկված Սահմանադրական դատարանի դատավորը պետք է անմիջապես ազատ արձակվի նրա ինքնությունը պարզելուց հետո:

6. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:

7. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածով ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

Հոդված 11. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների նյութական ապահովությունը

1. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անցնում է հանրային ծառայության:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով նշանակվում է կենսաթոշակ:

4. Սահմանադրական դատարանի դատավորի վարձատրության չափը, ինչպես նաեւ սոցիալական այլ երաշխիքները պաշտոնավարման ընթացքում չեն կարող վատթարացվել:

5. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:

6. Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահն ու դատավորներն ունեն ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ։

7. Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանի նախագահը կարող է Սահմանադրական դատարանի դատավորներին իրենց համաձայնությամբ արձակուրդից հետ կանչել: Արձակուրդից հետ կանչվելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորը պահպանում է արձակուրդի չօգտագործված օրերն օգտագործելու իրավունքը:

Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորների համազգեստը

1. Սահմանադրական դատարանի դատավորները դատական նիստի ժամանակ կրում են հատուկ համազգեստ, որի նկարագրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի կանոնակարգով:

ԳԼՈՒԽ 3

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման, դադարեցման եւ կասեցման հիմքերը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման 12 տարվա ժամկետը,

2) լրացել է նրա 70 տարին,

3) նա մահացել է,

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն,

5) նա Ազգային ժողովին հրաժարական է ներկայացրել եւ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում հետ չի վերցրել հրաժարականի դիմումը,

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա՝

1) խախտել է Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները կամ

2) զբաղվում է է քաղաքական գործունեությամբ կամ

3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կամ

4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կամ

5) կատարել է էական կարգապահական խախտում:

3. Էական կարգապահական խախտում է համարվում Սահմանադրական դատարանի դատավորի կողմից Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում հինգ եւ ավելի անգամ բացակայելը:

4. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ Սահմանադրական դատարանի կողմից քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունները համարվում են կասեցված` նախաքննության եւ դատաքննության ժամկետով: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ քրեական գործի վերսկսման մասին որոշման կայացումը: Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարումը արձանագրվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, որի մասին երկօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահը տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը եւ դատավորների ընդհանուր ժողովին:

6. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելու դեպքերում Սահմանադրական դատարանի նախագահը երկօրյա ժամկետում տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը եւ դատավորների ընդհանուր ժողովին:

Հոդված 14. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Սահմանադրական դատարանը:

2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը դատավորի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտումն է։

3. Սահմանադրական դատարանի դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում է համարվում`

1) Սահմանադրական դատարանի դատավորին ոչ վայել վարքագծի դրսեւորումը,

2) սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված պահանջները չպահպանելը,

3) սույն օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պահանջը չպահպանելը:

4. Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոների մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնագրքով, որն ընդունվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

Հոդված 15. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցնելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 4

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 16. Սահմանադրական դատարանի գործունեության ապահովումը

1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է Սահմանադրական դատարանի նախագահը:

2. Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ վերջինիս փոխարինում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

3. Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

Հոդված 17. Սահմանադրական դատարանի նախագահը

1. Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների կողմից առաջադրված կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու, վերջինս ընտրված է համարվում, եթե ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե երկու կամ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում վերջիններս անցկացված ընտրության ժամանակ չեն ստանում անհրաժեշտ թվով ձայներ, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Սույն մասով նախատեսված անհրաժեշտ ձայներ չհավաքելու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած եւ կազմակերպվում է նոր ընտրություն։

2. Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է թափուր տեղն առաջանալու պահից` տասնօրյա ժամկետում:

3. Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու հնարավորության:

4. Սահմանադրական դատարանի նախագահը՝

1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը.

2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս Սահմանադրական դատարանի դատավորներին,

3) հրավիրում եւ նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը,

4) Սահմանադրական դատարան է ներկայացնում նիստերում քննարկման ենթակա հարցերը,

5) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստին ներկաներին, որոնք պարտադիր են կատարման,

6) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

7) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը,

8) տնօրինում է Սահմանադրական դատարանի ֆինանսական միջոցները,

9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 18. Սահմանադրական դատարանի փոխնախագահը

1. Սահմանադրական դատարանի կազմից փոխնախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների կողմից առաջադրված կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

2. Սահմանադրական դատարանի փոխնախագահն ընտրվում է թափուր տեղն առաջանալու պահից` տասնօրյա ժամկետում:

3. Սահմանադրական դատարանի փոխնախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու հնարավորության:

4. Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի փոխնախագահը իրականացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

Հոդված 19. Սահմանադրական դատարանի աշխատակազմը

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական եւ այլ պայմաններ` Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացումն ապահովելու համար:

2. Սահմանադրական դատարանի աշխատակազմում ծառայությունը պետական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

3. Սահմանադրական դատարանի պետական ծառայողներին դասային աստիճաններ շնորհվում են օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

ԳԼՈՒԽ 5

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 20. Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

1.Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, առարկություններով նրանց ներկայացրած ապացույցներով եւ գործում առկա այլ նյութերով։

Հոդված 21. Կոլեգիալությունը

1. Սահմանադրական դատարանը գործերը քննում եւ դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

2. Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանի դատավորն ունի մեկ ձայնի իրավունք։

Հոդված 22. Իրավահավասարությունը

1. Սահմանադրական դատարանն ապահովում է, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռում է քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Հոդված 23. Հրապարակայնությունը

1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձանց կողմից կարող է գրառվել, ձայնագրվել: Դատաքննությունը կարող է տեսագրվել եւ հեռարձակվել, եթե Սահմանադրական դատարանը չի կայացրել դատաքննության տեսագրման եւ հեռարձակման սահմանափակման մասին որոշում:

3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որեւէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում է դռնփակ նիստում, եւ որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:

5. Դռնփակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաեւ եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում:

Հոդված 24. Գործերի քննության լեզուն

1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։

2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին Սահմանադրական դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

3. Թարգմանիչների վարձատրության կարգը եւ չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարութան որոշմամբ:

ԳԼՈՒԽ 6

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 25. Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը

1. Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք:

2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում Սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 26. Սահմանադրական դատարանում գործի քննության առիթը

1. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 27. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային եղանակով, իսկ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների դեպքում կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:

2. Դիմումում պետք է նշվեն՝

1) Սահմանադրական դատարանի անվանումը,

2) դիմողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու վայրի հասցեն) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից, եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից,

3) Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս,

4) Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը եւ դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով,

5) դիմումին կցվող նյութերի ցանկը։

3. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

Հոդված 28. Դիմումին կցվող նյութերը

1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ,

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

3) վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում,

4) դիմողի հայեցողությամբ` այլ նյութեր:

2. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ։

ԳԼՈՒԽ 7

ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հոդված 29. Դիմումի ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Սահմանադրական դատարանի նախագահին:

2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի կանոնակարգով:

3. Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ Սահմանադրական դատարանին կամ այն ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը կամ անձը, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը:

4. Եթե դիմումն ըստ ձեւի չի համապատասխանում սույն օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում` 24 ժամվա ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին: Դիմողը կարող է տեղեկացվելուց հետո եռօրյա ժամկետում դիմումը սույն օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո ներկայացնել Սահմանադրական դատարան: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում այն վերադարձվում է դիմողին:

5. Դիմողը դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո ընդունում է վերջնական որոշում:

Հոդված 30. Դիմումի նախնական ուսումնասիրումը

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի մեկ կամ մի քանի դատավորների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը:

Հոդված 31. Գործը քննության ընդունելը

1. Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով Սահմանադրական դատարանի դատավորը Սահմանադրական դատարանի նախագահին զեկուցում է դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին:

2. Զեկուցումից հետո Սահմանադրական դատարանի կանոնակարգով նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:

3. Գործն ընդունվում է քննության, եթե առկա չեն սույն օրենքի 32-րդ հոդվածում նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

4. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածի 5-7-րդ մասերով:

5. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաեւ գործով պատասխանող կողմ ճանաչելու, գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաեւ գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր:

6. Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:

Հոդված 32. Գործի քննությունը մերժելը

1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին կամ

2) եթե դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան կամ

3) եթե սույն օրենքի 68-73-րդ, 75-76-րդ, 80-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում կամ

4) եթե սույն օրենքի 79-րդ, 82-84-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշումը, եւ այդ հարցով ներկայացված նոր դիմումում չեն արծարծվում այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք դիմողից անկախ պատճառներով հայտնի չէին եղել իրեն մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունելը եւ ի հայտ չէին եկել գործի քննության ընթացքում կամ

5) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն կամ

6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 33. Դիմումը հետ վերցնելը

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը:

2. Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումը հետ վերցնելը, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից:

Հոդված 34. Վիճարկվող իրավական ակտի կամ իրավական նորմի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ

1.Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչեւ գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ իրավական նորմի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետեւանքների դիմող կողմի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի կամ իրավական նորմի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ մասին հանրությունն անհապաղ իրազեկվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում եւ հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով, իսկ համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

ԳԼՈՒԽ 8

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 35. Սահմանադրական դատարանի նիստը

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում:

2. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում կայացնելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածներով նախատեսված քվորումը:

3. Սահմանադրական դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է դատարանի առանձին նիստում:

Հոդված 36. Նիստի հրավիրումը

1. Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում եւ նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը:

Հոդված 37. Գործը դատաքննության նախապատրաստելը

1. Սահմանադրական դատարանի նախագահը եւ զեկուցողը որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։

2. Դիմումների եւ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները Սահմանադրական դատարանի դատավորներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն տասն օր առաջ:

3. Սահմանադրական դատարանի նիստի օրվա եւ ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը` Սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Հոդված 38. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:

2. Գրավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնները սահմանվում է Սահմանադրական դատարանի կանոնակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:

Հոդված 39. Սահմանադրական դատարանում գործերը միավորելը

1. Մինչեւ դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են միավորվել եւ դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

Հոդված 40. Սահմանադրական դատարանի պահանջները

1. Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաեւ Սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որպես զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր, պատվիրելու ուսումնասիրություններ, փորձաքննություններ, հետազոտություններ, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից` պահանջելու նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

2. Սահմանադրական դատարանի եւ զեկուցողի պահանջները եւ հանձնարարականները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում: Եթե այդ ժամկետում Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ Սահմանադրական դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանը եւ զեկուցողը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Հոդված 41. Ապացույցները սահմանադրական դատարանում

1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները եւ առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

2. Ապացույցի տեսակներն են՝

1) վկաների ցուցմունքները,

2) փորձագետի եզրակացությունը,

3) գրավոր փաստաթղթերը, նյութեր եւ իրեր (գրավոր եւ իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքները եւ այլ տեղեկությունները,

4) դատավարության կողմերի` որպես վկա տրված ցուցմունքները:

3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը եւ գնահատմանը՝ ապացուցման բեռը կրող կամ ապացույցներ ներկայացնելու իր իրավունքից օգտվող դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը եւ ներկայացնելը։

Հոդված 42. Սահմանադրական դատարանի դատավորի իրավունքները

1. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք ունի՝

1) ծանոթանալու գործի նյութերին,

2) նիստում քննվող հարցերի առնչությամբ հարցեր տալու, պատասխաններ, պարզաբանումներ ստանալու,

3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտելու իր կարծիքը,

4) ներկայացնելու առաջարկություններ, հարուցելու միջնորդություններ:

Հոդված 43. Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները

1. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է՝

1) կատարել Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությունները դատարանի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ,

2) մասնակցել դատարանի նիստերին եւ քվեարկություններին,

3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների եւ քվեարկությունների գաղտնիությունը:

Հոդված 44. Սահմանադրական դատավարության մասնակիցները եւ հրավիրյալները

1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`

1) դատավարության կողմերը`

ա. դիմողը` սույն օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող մարմինները եւ անձինք,

բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք,

2) վկան, փորձագետը եւ թարգմանիչը,

3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են կողմի իրավունքներից:

2. Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել Սահմանադրական դատարան եւ նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի հարցերին:

Հոդված 45. Որպես պատասխանող կողմ ներգրավելը

1. Եթե դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատասխանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա Սահմանադրական դատարանը գործը քննության ընդունելու մասին որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ հարակից պատասխանողներին:

Հոդված 46. Ներկայացուցչությունը դատարանում

1. Կողմերը Սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով:

2. Որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը ներկայացնող պատգամավոր` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

3. Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Յուրաքանչյուր կողմ Սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:

Հոդված 47. Կողմերի իրավունքները

1.Կողմերն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ,

2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր,

3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը,

4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային,

5) միջնորդություններ հարուցելու, առարկություններ անելու։

Հոդված 48. Կողմերի պարտականությունները

1.Կողմերը պարտավոր են՝

1) ներկայանալ Սահմանադրական դատարանի հրավերով,

2) բացատրություններ տալ եւ պատասխանել հարցերին,

3) Սահմանադրական դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր,

4) ենթարկվել Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոններին եւ սույն օրենքի այլ պահանջներին,

5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

Հոդված 49. Նիստի ընթացակարգը

1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետեւ նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

2. Նախագահողը, նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն եւ հայտարարում դատաքննության ենթակա գործը։

3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը եւ ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետեւ քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա որոշում է կայացնում այն հետաձգելու մասին։

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները։

5. Դատավարության մասնակիցները եւ հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ եւ իրենց բացատրությունները, պարզաբանումները կամ պատասխանները տալիս են կանգնած: Սույն մասով նախատեսված կանոններից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները։

7. Զեկուցման ավարտից հետո Սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները եւ այդ կապակցությամբ ընդունում է որոշում։ Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։

Հոդված 50. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նիստը նախագահողի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի:

3. Դատավարության մասնակիցների նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:

4.Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Սահմանադրական դատարան դիմողի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

5.Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

6. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով` դատական կարգադրիչների միջոցով:

7. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը եւ դատարանի քննարկմանը դնել սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին դիմելու հարցը: Այդ հարցով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

Հոդված 51. Կողմերի բացատրությունները

1.Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին եւ ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

3. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաեւ փորձագետը:

4. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:

5.Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո տրամադրում են Սահմանադրական դատարանին:

Հոդված 52. Կողմի հանդես գալը որպես վկա

1. Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:

2. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, եւ կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ, ապա Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

3. Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-4-րդ մասերը:

Հոդված 53. Փորձագետի եզրակացությունը

1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով եւ շահագրգռված չէ գործի ելքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

Հոդված 54. Փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

1. Փորձագետն իրավունք ունի՝

1) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին,

2) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին եւ վկաներին, ինչպես նաեւ դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի,

3) հարուցելու իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ:

2.Եզրակացության ներկայացնելուց հետո փորձագետը պարտավոր է պատասխանել դատարանի դատավորների եւ կողմերի հարցերին:

3. Եզրակացությունը ներկայացվում է Սահմանադրական դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:

4. Փորձագետի եզրակացության` իրավական հարցերին վերաբերող մասը չունի ապացուցողական նշանակություն:

Հոդված 55. Վկաների ցուցմունքները

1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում եւ լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված որոշմամբ:

2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ ցուցմունք տալու եւ ցուցմունք տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների, կողմերի եւ փորձագետի հարցերին:

5.Դատական նիստին ներկայացած վկաները մինչեւ իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստի դահլիճից: Աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ:

Հոդված 56. Գործի վարույթը կասեցնելը

1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը `

1) եթե նշանակել է փորձաքննություն,

2) եթե տվել է դատական հանձնարարություններ,

3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել,

4) եթե դատավարության կողմերից մեկը հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով խնդրել է կասեցնել գործի վարույթը,

5) Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, Սահմանադրական դատարանի կանոնակարգով եւ Սահմանադրական դատարանի որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

3. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչեւ կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ:

Հոդված 57. Գործի վարույթի վերսկսումը

1. Սահմանադրական դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:

2. Վերսկսված վարույթից հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների եւ նյութերի առնչությամբ:

3. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

Հոդված 58. Սահմանադրական դատարանի նիստի արձանագրությունը

1. Սահմանադրական դատարանի նիստերն արձանագրվում են:

2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը եւ արձանագրողը:

3.Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը եւ ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

Հոդված 59. Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը

1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել դատաքննությանը մասնակցած դատավորները։

2. Խորհրդակցությունում դատավորն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաեւ շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը եւ տեւողությունը չեն սահմանափակվում։

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է Սահմանադրական դատարանի դատավորներից որեւէ մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը եւ քվեարկության արդյունքները։

5. Արձանագրությունն ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած Սահմանադրական դատարանի դատավորները։

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։

7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչեւ դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների, հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Խորհրդակցության ավարտից հետո խորհրդակցական սենյակ է հրավիրվում դատարանի աշխատակազմի իրավասու աշխատակիցը, որը գրառում է դատարանի որոշումը եւ այն փոխանցում համակարգիչ:

9. Մինչեւ Սահմանադրական դատարանի նիստում որոշման հրապարակումը դատավորները եւ աշխատակազմի աշխատակիցը պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որեւէ տեղեկություն հայտնելուց:

Հոդված 60. Գործի վարույթը կարճելը

1. Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը՝

1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր,

2) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի գործողությունը դադարել է դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում եւ այն չի կիրառվել,

3) սույն օրենքի 79-րդ, 82-84-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում,

4) սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եւ գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է:

ԳԼՈՒԽ 9

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 61. Սահմանադրական դատարանի ակտերը

1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածում նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ:

2. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն:

3. Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու եւ դատաքննության հարցերով, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի նիստում հրապարակման պահից։

5. Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

6.Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների եւ դրանց այլ հասցեատերերի համար:

7.Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

Հոդված 62. Որոշումների եւ եզրակացությունների ընդունման կարգը

1. Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:

2. Նախագահողը քվեարկում է վերջում:

3. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են հանուն Հայաստանի Հանրապետության:

4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու եւ կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Սահմանադրական դատարանն ընդունում է եզրակացություններ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

6.Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:

7.Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումով ներկայացված պահանջը համարվում է մերժված:

8. Որոշում կամ եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որը դատարանի որոշման կամ եզրակացության հետ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում, Սահմանադրական դատարանի տեղեկագրում եւ պաշտոնական կայքէջում:

Հոդված 63. Որոշումներին եւ եզրակացություններին ներկայացվող պահանջները

1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան։

2. Սահմանադրական դատարանը որոշումներ եւ եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

3. Սահմանադրական դատարանի որոշման եւ եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:

4. Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են նիստում եւ կցվում գործին։

Հոդված 64. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

1. Uահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետեւյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիuը, ամuաթիվը եւ վայրը,

2) կողմերի եւ դատավարության այլ մաuնակիցների մաuին անհրաժեշտ տվյալներ,

3) քննվող հարցը, առիթները եւ հիմքերը,

4) Uահմանադրության այն հոդվածը, որի համաձայն՝ դատարանն իրավաuու է քննելու տվյալ գործը,

5) դիմումի համառոտ բովանդակությունը,

6) փաuտական եւ իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են դատարանի կողմից,

7) Uահմանադրության եւ uույն oրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիu,

8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում նաեւ՝ այն փաuտարկները, որոնք հաuտատում կամ հերքում են կողմերի պնդումները,

9) որոշման կամ եզրակացության ձեւակերպումը՝ uույն oրենքով նախատեuված դեպքերում նշելով նաեւ անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մաuին,

10) uույն oրենքի 10-րդ գլխով նախատեuված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ oրենքով uահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մաuին,

11) uույն oրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մաuի 2-րդ կետով uահմանված որոշումը ընդունելու դեպքում՝ որոշման եզրափակիչ մաuում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ uահմանադրաիրավական բովանդակությունը,

12) որոշման կամ եզրակացության վերջնական լինելու մաuին նշումը,

13) որոշման՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մաuին կամ Սահմանադրական դատարանի կողմից Uահմանադրությանը հակասող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մաuի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ uահմանելու մաuին նշումը։

2. Uահմանադրական դատարանի՝ գործով ըuտ էության ընդունված որոշումը կամ եզրակացությունն uտորագրում են տվյալ գործով որոշման կամ եզրակացության ընդունմանը մասնակցած Սահմանադրական դատարանի դատավորները։

Հոդված 65. Որոշման կամ եզրակացության առաքումը եւ հրապարակումը

1. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են՝

1) դատավարության կողմերին,

2) Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետությաան կառավարություն, Հայաստանի Հանարապետության վճռաբեկ դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին:

2. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի տեղեկագրում եւ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում:

Հոդված 66. Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը

1. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտերի մշակումը եւ Ազգային ժողով ներկայացնելը: Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտն ամբողջությամբ կամ մաuամբ ճանաչվել է Uահմանադրությանը հակաuող եւ սահմանվել է իրավական նորմն ուժը կորցնելու վերջնաժամկետ, ապա Կառավարությունը մինչեւ այդ ժամկետի ավարտը համապատասխան օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ ներկայացնելու միջոցով ապահովում է որոշման կատարումը:

2. Այլ իրավական ակտը Սահմանադրական դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչվելու եւ իրավական նորմն ուժը կորցնելու համար վերջնաժամկետ սահմանվելու դեպքում այդ ակտը ընդունած պետական մարմինը կամ պաշտոնատար անձը իրավական նորմն ուժը կորցնելու համար սահմանված վերջնաժամկետում քննության առարկա է դարձնում տվյալ իրավական ակտը եւ ապահովում դրանց համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Հոդված 67. Որոշումների կատարման վիճակի ամփոփումը

1. Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 45 օրվա ընթացքում, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Այն ուղարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին եւ պաշտոնատար անձանց:

ԳԼՈՒԽ 10

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 68. Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննությունը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա

1. Uահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեuված գործերով կարող է վիճարկվել այդ կետում նշված ինչպեu նորմատիվ, այնպեu էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի uահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի։ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի uահմանադրականությունը։

2. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների uահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ որոշման ընդունման համար Uահմանադրությամբ նախատեuված պահանջների պահպանման տեuանկյունից:

3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանը:

4. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերով որպեu պատաuխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը։

5. Հանրաքվեով ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում Ազգային ժողովը, բացառությամբ Սահմանադրության 204-րդ հոդվածով նախատեսված` քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված եւ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման դեպքերի, որի դեպքում որպես պատասխանող կողմ ներգրավվում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը: Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին ներգրավելու անհնարինության դեպքում պատասխանող կողմ չի ներգրավվում:

6. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

7. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով բացահայտմանը։

8. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերով որոշում ընդունելիu Սահմանադրական դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիu առանձին դրույթների համապատաuխանությունը Uահմանադրությանը՝ մաuնավորապեu, հաշվի առնելով՝

1) իրավական ակտի պահանջվող տեuակը,

2) իրավական ակտն ընդունելու եւ գործողության մեջ դնելու Uահմանադրությամբ նախատեuված կարգի պահպանվածությունը,

3) մարդու եւ քաղաքացու՝ Uահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման եւ պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց uահմանափակումների թույլատրելիությունը,

4) Uահմանադրությամբ նախատեuված՝ իշխանությունների բաժանման եւ հավաuարակշռման ապահովվածությունը,

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի uահմանները,

6) Uահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը։

9. Uույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը.

1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված uահմանադրաիրավական բովանդակությամբ Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին, իսկ սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին,

4) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու եւ դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանելու մաuին:

10. Uահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված որեւէ նորմատիվ ակտի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաեւ այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը։ Հավաuտիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների՝ Uահմանադրությանը հակաuելու մեջ՝ Սահմանադրական դատարանը կարող է Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչել նաեւ այդ դրույթները։

11. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ uույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ մաuերով uահմանված դեպքերի։ Այդ ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված եւ կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն։

12. Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի համապատաuխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը՝ վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ։

13. Uույն հոդվածի 8-րդ մաuի 3-րդ կետում նշված որոշումը Սահմանադրական դատարանն իրավաuու է տարածելու նաեւ այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիuի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետեւանքներ։

Uույն հոդվածի 10-րդ մասում նշված որոշմամբ Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչված իրավական ակտի, ինչպեu նաեւ այդ ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի վրա հիմնված՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված եւ կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից՝ oրենքով uահմանված կարգով։

14. Հայաստանի Հանրապետության քրեական oրենuգրքի կամ վարչական պատաuխանատվություն սահմանող oրենքի վիճարկվող դրույթը Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից։ Այդ դրույթի կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական եւ վարչական ակտերը oրենքով uահմանված կարգով ենթակա են վերանայման։

15. Uահմանադրական դատարանը uույն հոդվածի 1-ին մաuում նշված որեւէ գործով ընդունված ըuտ էության որոշումից առնվազն 7 տարի հետո, uույն oրենքով uահմանված կարգով, ներկայացված համապատաuխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե՝

1) փոփոխվել է Uահմանադրության՝ տվյալ գործով կիրառված դրույթը կամ

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Uահմանադրության դրույթի այնպիuի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, եւ եթե տվյալ հարցն ունի uկզբունքային uահմանադրաիրավական նշանակություն։

16. Uույն հոդվածի 15-րդ մասով նշված դիմումը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել են Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր։ Այդ դիմումների հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների 7 ձայնով։

17. Սույն հոդվածի 15-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել uույն oրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, եթե առկա են Սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու՝ uույն հոդվածի 15-րդ եւ 16-րդ մասերով նախատեuված հիմքերը։

18. Uահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մաuին համապատաuխան, եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելն անխուuափելիորեն կառաջացնի այնպիuի ծանր հետեւանքներ հանրության եւ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Uահմանադրությանը հակաuող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը։ Այդ դեպքում մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը շարունակում է գործել։

19. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր եւ անհրաժեշտ է ձեռնարկել uույն հոդվածի 18-րդ մաuով նշված հետեւանքները կանխելուն ուղղված միջոցառումները։

20. Հետաձգման մաuին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեuզի դրանով իրապեu կանխվեն անխուuափելի եւ ծանր հետեւանքները հանրության եւ պետության համար, եւ ավելի էական վնաu չպատճառվի մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին։

Հոդված 69. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

2. Սույն hոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է համապատասխան նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է եւ հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման` հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են Սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված դեպքերի, կայացվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով: Դատական կազմերը ձեւավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի կանոնակարգով:

6. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

7. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում դիմումը քննության ընդունելու հարցը Սահմանադրական դատարանը վերստին քննում եւ լուծում է ամբողջ կազմով, իսկ այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետներում:

9. Անհատական դիմումների ընդունման եւ նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:

10. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերի կանոնները:

11. Uույն հոդվածում նշված գործերով՝ դիմողի նկատմամբ կիրառված oրենքի դրույթը Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաեւ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մաuում բացահայտելով oրենքի դրույթի uահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Uահմանադրությանը համապատաuխանող եւ միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ oրենքով uահմանված կարգով։

12. Uույն հոդվածի 11-րդ մաuը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու oրվա դրությամբ դեռեւu պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, uակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։ Uահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիu uույն մաuով նախատեսված անձանց նկատմամբ չեն կիրառվում uույն oրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը։

Հոդված 70. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը` տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան են դիմում տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

2. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաեւ սույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել ոչ ուշ, քան համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետներում:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

Հոդված 71. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների եւ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա

1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

2.Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Դատարանները Սահմանադրական դատարան դիմելուց առաջ պարտավոր են կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչեւ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

5. Եթե Գլխավոր դատախազի դիմումը վերաբերում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցին, ապա Գլխավոր դատախազը կարող է կասեցնել գործի կամ գործերի վարույթը, մինչեւ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

6. Դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչեւ այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը:

7.Դատարանները եւ գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձեւակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումներում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

9. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումներում Գլխավոր դատախազը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաեւ այն, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված՝ լիազորության (լիազորությունների) կամ գործառույթի (գործառույթների) պատշաճ իրականացումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

10. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:

11. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետներում:

12. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

Հոդված 72. Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը` վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը:

2. Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

3. Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատաuխանությունը Uահմանադրությանը պարզելիս Սահմանադրական դատարանը մաuնավորապեu հաշվի է առնում դրանց համապատասխանությունը.

1) մարդու եւ քաղաքացու՝ Uահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման եւ պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությանը, դրանց uահմանափակումների թույլատրելիությանը,

2) իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման ապահովվածությանը,

3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների եւ դրանց թույլատրելի սահմաններին,

4) Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին,

5) Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված կարգին:

4. Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի` վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով գործերը քննելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում սույն օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի եւ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթներն այնքանով, որքանով դրանք կիրառելի են նշված իրավահարաբերությունների նկատմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) նախագիծը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

2) նախագիծը կամ նախագծի առանձին դրույթը Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին:

6. Uույն հոդվածով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիu հետո։ Uահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

7. Uույն հոդվածով նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով բացահայտմանը։

Հոդված 73. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը

1. Մինչեւ Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան է դիմում Կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչեւ բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը: Այդ գործերից յուրաքանչյուրով ըստ էության որոշումն ընդունվում է միեւնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, եւ բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հաջորդականության:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունն կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

5. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին։

Հոդված 74. Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերի քննությունը

1. Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան դիմում են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի կապակցությամբ:

2. Սույն հոդվածով նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է, եթե`

1) վիճարկվող լիազորությունը բխում է Սահմանադրությունից,

2) ներկայացված վեճի լուծումը ենթակա չէ այլ մարմինների իրավասությանը կամ հարցը ենթակա չէ լուծման Սահմանադրական դատարանի` Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված այլ լիազորությունների իրականացման շրջանակում,

3) դիմող կողմը հիմնավորում է, որ համապատասխան լիազորության իրականացման արդյունքում առաջացել է համապատասխան սահմանադրական մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների իրականացման առնչությամբ վեճ:

3. Սահմանադրական դատարանը սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերը քննում է Սահմանադրությամբ սահմանված՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման եւ պաշտպանության անհրաժեշտության, օրինականության ապահովման, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ տեղական ինքնակառավարման երաշխավորման սկզբունքների տեսանկյունից:

4. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

5. Uույն հոդվածով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիu հետո։ Uահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

6. Սահմանադրական դատարանը սահմանադրական մարմինների միջեւ նրանց լիազորությունների վերաբերյալ վեճերով որոշման մեջ նշում է`

1) այն սահմանադրական մարմինը, որն իրավասու է իրականացնել վեճի առարկա լիազորությունը,

2) այն սահմանադրական մարմինը, որն իրավասու է իրականացնել վեճի առարկա լիազորությունը, եւ Սահմանադրական մարմնի կողմից վեճի առարկա լիազորության իրականացման արդյունքում կատարված գործողությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող,

3) այն սահմանադրական մարմինը, որն իրավասու է իրականացնել վեճի առարկա լիազորությունը, եւ Սահմանադրական մարմնի կողմից վեճի առարկա լիազորության իրականացման արդյունքում կատարված գործողությունը ճանաչում է Սահմանադրությանը հակասող:

Հոդված 75. Հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խմբակցությունը:

2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին եւ դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաեւ իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաեւ ձեւավորելու հանձնախումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետներ: Հանձնախմբի ղեկավարը ի պաշտոնե տվյալ գործով զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավորն է: Հատուկ հանձնախմբի ձեւավորումը պարտադիր է, եթե դիմող կամ պատասխանող կողմը միջնորդել է դրա ձեւավորման վերաբերյալ:

4. Հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Ազգային ժողովի խմբակցությունը Սահմանադրական դատարան դիմում է արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն։

5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշում է ընդունում դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:

7. Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

8. Հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը:

Հոդված 76. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

1. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված գործերով Սահմանադրական դատարան դիմում են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

2. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։ Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել եւ պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

3. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն։

4. Այն թեկնածուները կամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Սահմանադրական դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարությանը` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաեւ երրորդ անձանց վրա, ապա Սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարությանը:

5. Երրորդ անձինք դատավարությանը կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

6. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից եւ կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների եւ պարտականությունների, որոնք իրենց էությամբ կիրառելի չեն երրորդ անձանց նկատմամբ:

7. Սահմանադրական դատարանում քննվող գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:

8. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

9. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, եւ եթե դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

10. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու պարտականությունից:

11. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմանադրությամբ եւ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետներում ավարտելուն:

12. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) եւ քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները, եւ իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի եւ անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների գնահատման հիման վրա հաստատված փաստերին:

13. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը եւ`

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. ընտրությունները ճանաչել չկայացած,

դ. նշանակել ընտրության երկրորդ փուլ:

14. Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

15. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

Հոդված 77. Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

1. Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները եւ Ազգային ժողովի խմբակցությունները:

2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

3. Սույն հոդվածով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերի քննության ժամանակ Սահմանադրական դատարանը պարզում է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության կարգը` Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանվածության տեսանկյունից:

5. Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը,

3) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրությունը եւ նշանակել ընտրության երկրորդ փուլ,

4) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրությունը եւ նշանակել ընտրության երրորդ փուլ:

6. Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

Հոդված 78. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Դիմումում պետք է մատնանշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով եւ 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքը հավաստող ապացույցներ:

5. Սույն հոդվածում նշված գործերով այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում է նրա համար նախատեսված պարտականությունները: Պատգամավորի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

6. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա:

7. Նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ստուգում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 95-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը:

9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

11. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին,

2) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին։

Հոդված 79. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

2. Ազգային ժողովը իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որի ընդունումը կամ իրականացումն իր մեջ պարունակում է պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության հատկանիշներ կամ Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կամ Սահմանադրության այն հոդվածը, որի խախտումը հիմք է Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու համար:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող ապացույցներ:

4. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարց կարող է բարձրացվել պաշտոնանկության հիմքերի մասին Ազգային ժողովին հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

6. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես պատասխանող ներգրավվում է Հանրապետության նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում է նրա համար սահմանված պարտականությունները:

7. Հանրապետության նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

8. Սույն հոդվածում նշված գործերի վարույթը չի կարող կարճվել Հանրապետության նախագահի հրաժարականի կամ այլ հիմքով նրա լիազորությունների դադարման դեպքերում:

9. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:

11. Գործը դատաքննության նախապատրաստելիս Սահմանադրական դատարանը կարող է ձեւավորել հատուկ հանձնախումբ, որում ընդգրկում են համապատասխան ոլորտի փորձագետներ: Հանձնախմբի ղեկավարը ի պաշտոնե տվյալ գործով զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավորն է: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

12. Հատուկ հանձնախմբի ձեւավորումը պարտադիր է, եթե դիմող կողմը կամ Հանրապետության նախագահը միջնորդել է դրա ձեւավորման վերաբերյալ:

13. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը կամ հատուկ հանձնախումբն իրավասու է՝

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ եւ այլ նյութեր: Պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Սահմանադրական դատարանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով,

2) պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները,

3) հրավիրելու եւ լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:

14. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը ներկայացնում է դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես է գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, եւ Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը լսում է տվյալ գործով ձեւավորված հանձնախմբի դիրքորոշումը գործի վերաբերյալ: Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Սահմանադրական դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով որոշում կայացնել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չկայացվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

15. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

16. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին,

2) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:

17. Եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է նաեւ գնահատելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրական դատարանն Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչում նշված դրույթը եւ ընդունում սույն հոդվածի 16-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:

18. Սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Սահմանադրական դատարանը պետք է նշի`

1) Հանրապետության նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության հատկանիշներ եւ այդ հանցագործության որակումը կամ այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ,

2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները եւ դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց հետազոտման վերաբերյալ:

19. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով եւ հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:

Հոդված 80. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշում կայացնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը` Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

5. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ բժշկական հաստատություններից պահանջելու որոշումներ, տեղեկանքներ եւ այլ նյութեր,

2) կանչելու եւ լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով որոշում կայացնելու համար:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կայացվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

8. Որոշումը կայացնելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն այն ուղարկվում է Ազգային ժողով, Կառավարություն եւ հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

9.Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին,

2) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերի բացակայության մասին։

Հոդված 81. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սահմանադրական դատարանի այն դատավորը, ում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է քննության առնվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից: Սահմանադրական դատարանի դատավորի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

4. Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը:

5. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցները:

6. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարումը ձեւակերպվում է դիմող դատավորների միաձայն համաձայնությամբ:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության մասին,

2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ կարգապահական տույժի՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված տեսակներից մեկը կիրառելու մասին:

8. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի հետեւյալ տեսակներից մեկը՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով,

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով:

9. Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում խախտման հետեւանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, նախկինում կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու եւ գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

10. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Սահմանադրական դատարանի դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական պատասխանատվության չենթարկված:

Հոդված 82. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործերի քննությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը: Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների անհամատեղելիության պահանջները կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը խախտելու հիմքով Սահմանադրական դատարան է դիմում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցը քննության է առնվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող եւ օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից: Սահմանադրական դատարանի դատավորի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավազորությունները:

9. Սահմանադրական դատարանը դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին,

2) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին։

10. Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Հոդված 83. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել գլխավոր դատախազը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ հարցն է քննության առնվում, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից: Սահմանադրական դատարանի դատավորի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

6. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 79-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված իրավազորությունները:

8. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը որոշելու գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 48 ժամվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը՝

1) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին,

2) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի բացակայության մասին,

3) Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին,

4) Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու հիմքերի բացակայության մասին:

Հոդված 84. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եւ Կառավարությունը:

2. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքեր բացահայտելու դեպքում։

3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում է նրա պարտականությունները: Կուսակցության ներկայացուցչի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:

5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 79-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված իրավազորությունները։

8. Սահմանադրական դատարանն իրավասու է նաեւ որպես դիմումի ապահովման միջոց արգելանք դնելու տվյալ կուսակցության գույքի վրա:

9. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:

10. Եթե սույն օրենքով սահմանված կարգով դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

11. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) դիմումը մերժելու մասին,

2) կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին, եւ կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն,

3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաեւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, եւ հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրական դատարանն Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչում նշված դրույթը եւ որոշում ընդունում դիմումը մերժելու մասին:

Հոդված 85. Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 150-րդ հոդվածով նախատեսված հարցերով գործերի քննությունը

1. Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով նախատեսված հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Հանրապետության նախագահը:

2.Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է ընդունում դիմումը մուտքագրվելուց հետո տասնօրյա ժամկետում, բացառությամբ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված` Կառավարության կազմավորման վերաբերյալ գործերի, որոնց դեպքում Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում դիմումը մուտքագրվելուց հետո հնգօրյա ժամկետում:

ԳԼՈՒԽ 11

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հոդված 86. Պետական ծառայությունը եւ պետական ծառայողները

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները պետական ծառայողներ են:

2. Սահմանադրական դատարանում պետական ծառայության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 87. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը, Սահմանադրության 210-րդ հոդվածի հիման վրա, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սահմանադրական դատարանի կանոնակարգը համապատասխանեցվում է սույն օրենքին եւ ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնագիրքը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում։

4. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ ու 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:

5. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առնվազն տասներկու տարի զբաղեցրած անձին սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 87-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով կարող է նշանակվել կենսաթոշակ անկախ տարիքից, եթե նա Ազգային ժողովին կենսաթոշակի անցնելու նպատակով լիազորությունների դադարման վերաբերյալ հրաժարականի մասին դիմում է ներկայացրել եւ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթյա ժամկետում այն հետ չի վերցրել:

6. Մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

7. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:

8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ-ի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների պահանջներով, մասնավորապես` նախատեսվում է ապահովել Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը, հստակեցնել Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ իրավական համակարգում հնարավորինս կանխարգելել եւ բացառել հակասահմանադրական իրավիճակները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների պահանջներով: Նախագծով կարգավորվում են ՀՀ Սահմանադրական դատարանի ձեւավորման, լիազորությունների շրջանակի եւ կազմակերպման ու գործունեության կարգի հետ կապված հարաբերություններ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով հայտնում ենք հետեւյալը.

- Նախագծով նախատեսվում է ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների եւ քննվող գործերի շրջանակի ընդլայնում, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը՝ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննություն (72-րդ հոդված), սահմանադրական մարմինների միջեւ նրանց լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերի քննություն (74-րդ հոդված), պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննություն (78-րդ հոդված):

- Նախագծի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է ընդլայնել սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռքբերող անձանց շրջանակը, մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակ նշանակել նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` պաշտոնավարման տասներկու տարվա ժամկետը լրանալու դեպքում (ընդ որում` Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անցնում է հանրային ծառայության), ինչպես նաեւ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները չկատարելու դեպքում: Բացի այդ, Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է նաեւ երկարաձգել կենսաթոշակի
անցնելու տարիքը` դարձնելով 70 (ներկայումս սահմանված 65-ի համեմատ):

Վերը նշվածով պայմանավորված նախատեսվում է փոփոխություններ կատարել նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Նշված նախագծերի վերաբերյալ ֆինանսական գնահատականը ներկայացված չէ եւ վերջիններիս ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխության, որի չափը որոշել հնարավոր չէ` թեեւ նախագծերի փաթեթին կից ներկայացված տեղեկանքում նշված է, որ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով` ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 13.0 չափով սահմանելու հետ կապված (սահմանադրական դատարանի անդամների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործող գործակիցը սահմանված է 12.0 չափով), կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն՝ տարեկան շուրջ 1.0 մլն դրամի չափով:

ՀՀ օրենքների մյուս նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: