Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում եւ չի ճանաչում 1921 թվականի մարտի 16- ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրի ` Հայկական պետականությանը վերաբերող ապօրինի հոդվածները :
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում եւ չի ճանաչում 1921 թվականի հոկտեմբերի 13- ին Կարսում կնքված « Բարեկամության մասին » պայմանագրի (Հայկական ՍԽՀ, Վրացական ՍԽՀ, Ադրբեջանական ՍԽՀ` մի կողմից, եւ Թուրքիայի միջեւ` մյուս կողմից, ՌՍԴԽՀ մասնակցությամբ) ` հայրենի բնօրրանի բռնազավթումը վավերացնող հոդվածները :
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում եւ չի ճանաչում 1922 թվականի մարտի 16-ին քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի եւ 1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Կարսի պայմանագրի վավերացումները:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայրենի բնօրրանում Հայկական պետականության վերականգնման իրավունքը :
Հոդված 5 . Հայաստանի Հանրապետությունը հայրենի բնօրրանի տարածքներին վերաբերող միջազգային օրինական պայմանագրերից ճանաչում է Սեւրի հաշտության պայմանագրի Հայաստանի վերաբերյալ դրույթները, վավերական է համարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը եւ միջոցներ է ձեռնարկում կենսակոչելու ուղղությամբ:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: