Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1178-24.02.2017-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՕՐՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ (ՕԿՈՒՊԱՑԻԱՆ) ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից:

Հոդված 2. Հայ ժողովուրդը ճանաչում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը եւ հետամուտ է պահանջատիրության (տարածքային, նյութական, բարոյական) իրավունքի իրացմանը:

Հոդված 3. Հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման