Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1197-04.04.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «դատական կարգով» բառերով.

2)   5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.  Օրենքի 7-րդ հոդվածի`

1) վերնագրից հանել «եւ բողոքի» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունում «անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումը» բառերով, իսկ «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.

«Որոշումն ընդունելիս հաշվի են առնվում հայցողի ներկայացրած փաստական տվյալները, լիազոր պետական մարմնի ձեռք բերած տեղեկությունները, այդ թվում` հայցողի վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված եզրակացությունները, հայցողի տվյալների համապատասխանությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «քաղաքական ապաստան» հասկացությանը».

4) 2-րդ մասում «ներկայացմամբ եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.

5) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.

6)   6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի» բառերը փոխարինել «Օտարերկրացիների» բառով.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդությամբ դադարել» բառերը փոխարինել «որոշմամբ դադարեցվել» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդված 1-ին մասում «մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «մարմինը որոշում է ընդունում» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրը:  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
 
 

1. Անհրաժեշտությունը

2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետով ՀՀ Նախագահին տրված էր օրենքով սահմանված կարգով քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերի լուծման լիազորություն:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունված «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերի լուծման ՀՀ Նախագահի սահմանադրական իրավունքի իրացման իրավական մեխանիզմները:

Օրենքի համաձայն` իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում քաղաքական հետապնդումների ենթարկված` հայտնի հասարակական-քաղաքական գործիչներն իրավունք ունեն դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք տրամադրելու խնդրանքով: Դիմումը քննարկվում է լիազոր պետական մարմնի կողմից եւ վերջինիս եզրակացության հիման վրա ՀՀ Նախագահի կողմից ընդունվում է որոշում` անձին քաղաքական ապաստան տալու կամ քաղաքական ապաստանի իրավունքի տրամադրումը մերժելու մասին:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ՀՀ նորընտիր Նախագահը չունի օրենքով սահմանված կարգով քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերի լուծման լիազորություն (Գլուխ 5) եւ քաղաքական ապաստանը ստանալը սահմանված է՝ որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը (հոդված 54):

Այդ կապակցությամբ մշակվել է ««Քաղաքական ապաստանի մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ Նախագահի գործառույթներին առնչվող դրույթ-ներն օրենքից հանել, այն է` ՀՀ Նախագահի լիազորությունները դադարեցնել` ՀՀ նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերանայել ՀՀ-ում քաղաքական ապաստան հայցողի դիմումի քննարկման ժամկետները: Առաջարկվել է սահմանել դիմումի քննարկման եռամսյա ժամկետ` 3 ամիս ժամկետով երկարաձգման հնարավորությամբ՝ հաշվի առնելով Եվրոպառլամենտի եւ Խորհրդի կողմից 2013թ. հունիսի 26-ին համատեղ ընդունված միջազգային պաշտպանության տրամադրման եւ միջազգային պաշտպանությունից զրկելու (հետ վերցնելու) ընդհանուր ընթացակարգերի մասին թիվ 2013/32/EU հրահանգի 31-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի` ապաստանի դիմումները ԵԽ անդամ երկրներում քննարկվում են մինչեւ 9-ամսյա ժամկետում:

Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նույնպես սահմանվել է դիմումների քննարկման եռամսյա ժամկետ` մինչեւ 3 ամիս ժամկետով երկարաձգման հնարավորությամբ:

Օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ եւ լրամշակվել է` հաշվի առնելով նախագծի վերաբերյալ նրանց դիտողությունները եւ առաջարկությունները, այդ թվում` ՀՀ Նախագահի աշխատակազմի կարծիքը:

Օրենքում այլ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Օրենքն ուժի մեջ մտնելուց` 2001 թվականից առ այսօր երբեւէ չի կիրառվել, քանի որ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող որեւէ հայտնի հասարա-կական-քաղաքական գործչի կողմից ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք  տրամադրելու դիմում չի ներկայացվել: Նման պայմաններում բացակայում է օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում այլ բացերի վերհանման եւ դրանք կանոնա-կարգման անհրաժեշտությունը:

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապահովվում է իր ծագման երկրում քաղաքական պատճառներով հետապնդումների ենթարկված անձին` միջազգային նորմերով սահմանված ապաստանի տրամադրումը, այն է` բնակության իրավունքի տրամադրումը եւ  պաշտպանությունը քաղաքական հետապնդումներից: Նման համակարգ գոյություն ունի եվրոպական մի շարք երկրներում (օրինակ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքը «Քաղաքական ապաստան տալու կարգի մասին», Իսպանիայի Թագավորության օրենքը «Քաղաքական ապաստան մասին»):

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություն-ներով պայմանավորված ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություն-ներ:

Ապաստանի բնագավառում ՀՀ կառավարությունը որդեգրել է ապաստանի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխա-նեցնելու քաղաքականություն:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եղանակով օրենքը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը:  

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. ««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին« ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

 «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` նախատեսվում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերի լուծման ՀՀ Նախագահի սահմանադրական իրավունքի իրացման գործառույթներին առնչվող դրույթներն օրենքից հանել, հաշվի առնելով այն, որ քաղաքական ապաստան ստանալը սահմանված է որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Քաղաքական ապաստանի մասին? Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Նախագծով առաջարկվում է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ՀՀ Նախագահի գործառույթներին առնչվող դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: