Armenian ARMSCII Armenian
Կ-004-24.05.2017-ԱՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-123-Ն) 4-րդ հոդված 1-ին մասը «Սահմանադրությամբ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:»

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում՝ «Սահմանադրական դատարանում» բառերից հետո հանել «եւ Ազգային ժողովում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության նախագահը տվյալ պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը` նշանակելով Ազգային ժողովում պայմանագիրը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմը տվյալ պայմանագիրը Սահմանադրական դատարանի որոշման հետ միասին փոխանցում է Հայաստանի Հանրապետության Կառավարություն՝ այն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով:» բառերով:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) Հոդվածի վերնագիրը «Միջազգային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «վավերացման ներկայացնելը» բառերով,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Վավերացման նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Ազգային ժողով միջազգային պայմանագիրը ներկայացնում է համապատասխան օրենքի նախագծով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից պայմանագիրը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչի թեկնածությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Միջազգային պայմանագիրը վավերացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։

Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացուցիչը։»:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը» բառերով, իսկ «կարող է ներկայացնել» բառերը՝ «ներկայացնում է» բառերով:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետում «միջնորդությամբ» բառը փոխարնել «հանձնարարության հիման վրա Կառավարության առաջարկությամբ» բառերով, իսկ «իր ընդունած որոշումը» բառերը փոխարինել «տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում տվյալ միջազգային պայմանագիրը վավերացման նպատակով Ազգային ժողովի քննարկմանը կրկին ներկայացվում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով»:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «Ազգային ժողովի որոշման» բառերը փոխարինել «օրենքի» բառով:

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում» բառը փոխարինել «օրենք» բառով:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե միանալու համար սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված միջազգային պայմանագրի վերաբերյալ միանալու մասին օրենքը չի ընդունվում, ապա այն կրկին կարող է ներկայացվել Ազգային ժողով` սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ Կառավարությունը» բառերով, իսկ «կարող է ներկայացնել» բառերը՝ «ներկայացնում է» բառով:

Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունում «որոշում» բառը փոխարինել «օրենք» բառով:

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում  «Նախագահը սահմանված կարգով դիմում է» բառերը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողով» բառերով, իսկ «իր պաշտոնական» բառերը՝ «Կառավարության» բառով,

2) 8-րդ մասում «Ազգային ժողովի որոշման» բառերը փոխարինել «օրենքի» բառով:

Հոդված 16. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «որոշմամբ» բառը փոխարինել «տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը կասեցնելու մասին օրենքով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասում «դիմում է Ազգային ժողով` համապատասխան հարցը ներկայացնելու համար՝ նշանակելով իր պաշտոնական ներկայացուցչին» բառերը փոխարինել «հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը համապատասխան առաջարկություն ներկայացնել Ազգային ժողով» բառերով:

2) 8-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «1?. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում տվյալ միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի կասեցման կամ դադարեցման մասին առաջարկություն:»:

Հոդված 18. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքի համապատասխան դրույթներով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված միջազգային պայմանագրերը վավերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մեկամսյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում դրանք վավերացնելու մասին համապատասխան օրենքների նախագծերը:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը։ Նշված դրույթն ուժի մեջ է մտել սույն թվականի մայիսի 18-ին, ինչը պահանջում է «Հայաստանի Հանրապետության Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների համապատասխանեցում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու՝ Սահմանադրությունից բխող նոր ընթացակարգին, այն է՝ օրենքի նախագծի տեսքով կառավարության կողմից ԱԺ ներկայացնելուն՝ միաժամանակ պահպանելով Սահամանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունները։

Նախագծով ըստ էության ժամանակավոր լուծում է առաջարկվում ՀՀ միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու բնականոն գործընթացը չխոչընդոտելու եւ արդեն իսկ Ազգային ժողով վավերացման համար ներկայացված միջազգային պայմանագրերի վավերացումն ապահովելու նպատակով: Սահմանադրության դրույթներին համապատասխան նոր միջազգային պայմանագրերի մասին օրենքի ընդունումը նախատեսվում է  մինչեւ նորընտիր Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի՝ Ազգային ժողով ներկայացման ընթացակարգերը եւ դրանք իրականացնող մարմինների գործառույթները։ Ըստ այդմ՝ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի որոշման հետ միասին պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության Կառավարություն՝ այն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը օրենքի նախագծի տեսքով ներկայացնելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նորընտիր Ազգային Ժողովի առաջին գումարման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման եւ չեղյալ հայտարարման ընթացակարգերի իրավական կարգավորումը եւ բացերի վերացումը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում   կարգավորման

1. «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի՝ Ազգային ժողով ներկայացման ընթացակարգերը եւ դրանք իրականացնող մարմինների գործառույթները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:

Եզրակացություն

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք  ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի՝ Ազգային ժողով ներկայացման ընթացակարգերը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: