Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0072-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ինքնավար մարմինների անդամների նշանակումը եւ լիազորությունների դադարեցումը»

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների լիազորությունները դադարեցվում են օրենքով նախատեսված հիմքերով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 153-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.

2) 3-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով, «Հանրային ծառայության մասին» բառերը՝ «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» բառերով.

3) 6-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.

4) 7-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 157-րդ հոդվածի՝

1)  1-ին մասի 1-ին կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.

2) 6-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ Օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ