Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0074-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.5-րդ հոդվածով.

«Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ եւ դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունը ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

1.Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ եւ դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունը ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1661 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1661 . Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը, ստացված նվերը չհանձնելը, նվերի մասին չտեղեկացնելը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ստացված նվերը օրենքով սահմանված մարմնին չհանձնելը, նվերի մասին օրենքով սահմանված կարգով չտեղեկացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ: » :

Հոդված 3. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20614 -րդ եւ 20615 -րդ հոդվածներով.

«Հոդված 20614 . Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին սահմանված ժամկետում պահանջվող նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները չտրամադրելը, հանձնաժողովի պահանջով քննարկվող հարցերի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ եւ տեղեկություններ չտրամադրելը (պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ), քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ չանցկացնելը եւ դրանց արդյունքները չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:

Հոդված 20615 . Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամի` համապատասխան մարմին մուտք գործելն արգելելը կամ անհրաժեշտ նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը

1.Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամի մուտքն արգելելը կամ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «40.6 - 40.14,» թվերից հետո լրացնել «41.5» թվով, իսկ «20613 » թվից հետո՝ «20614 , 20615 » թվերով:

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետում «172.3» թվից առաջ լրացնել «41.5» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետ.

«13) սույն օրենսգրքի 20614 -րդ եւ 20615 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը :
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ