Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0076-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, ինչպես նաեւ կարգավորվում են հանրային ծառայության պաշտոնների դասակարգման եւ հանրային ծառայության դասային աստիճանների, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, հանրային ծառայողի իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 15-րդ կետում « Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները,» բառերը, իսկ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.

2) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 9-րդ կետում «սահմանված դեպքերում եւ կարգով» բառերից հետո լրացնել «ակտիվների, եկամուտների եւ» բառերը:

2) Լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասեր.

«2. Հանրային ծառայողի էթիկայի կանոնները սահմանվում են «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Շահերի բախման, հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջները, նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը

1.Հանրային ծառայողի   անհամատեղելիության պահանջները, նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու արգելքի հետ կապված հարաբերությունները կարգավորում են «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 5 . Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ եւ 7-րդ գլուխները, 24-րդ, 39-44-րդ հոդվածները:

Հոդված 6. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը:

Հոդված 8. Օրենքի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ»:

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի՝

1)  1-ին մասում «կարգապահական ներքին կանոնները,» բառերից հետո լրացնել «հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, շահերի բախման իրավիճակների վերաբերյալ նախատեսված պահանջները, էթիկայի կանոնները» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.

2) լրացնել նոր 1.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում կարգապահական տույժեր կարող են կիրառվել նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները խախտելու, շահերի բախման իրավիճակների վերաբերյալ նախատեսված պահանջները եւ էթիկայի կանոնները խախտելու դեպքում` պետական ծառայության առանձին տեսակների առանձնահատկությունները կարգավորող օրենքներով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները» բառերը փոխարինել «անհամատեղելիության պահանջները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման հիմք է:»:

Հոդված 11 . Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը՝ բացառությամբ 38-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:» դրույթն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դրույթի, եւ 5-րդ հոդվածը՝ Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասով, ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ