Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0078-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները» բառերից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի որոշումները» բառերը:
 
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովը» բառերը:
 
Հոդված 3.  Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «նախարարների» բառից հետո լրացնել «կամ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի»  բառերը:
 
Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի որոշումները.»:

Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ