Armenian ARMSCII Armenian
Կ-009-31.05.2017-ՊԱ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի եւ հետագայում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի եւ հետագայում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար Հայաստանի Հանրապետություն բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում կարող է սահմանել սույնօրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության կարգ:

Հոդված 4. Սույնօրենքնուժիմեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ  ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացման նպատակը Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով, ինչպես նաեւ նմանատիպ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ խնդիր է առաջանում համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել համապատասխան իրավական դաշտ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  եւ Ռուսաստանի Դաշնության միջեւմիջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծիբնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության  եւ Ռուսաստանի Դաշնության միջեւմիջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի  (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծնիր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ   1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում`Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը կազատվի  ավելացված արժեքի հարկից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից կազատվի:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին»ՀՀ օրենքի նախագծիվերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

  «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին»ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` նախագիծ)սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին»ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` նախագիծ)սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ)շահառուների վրա կարգավորման ազդեցությանտեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի նախագիծը նախատեսում է Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանել ավելացված արժեքի հարկի գծով արտոնություն:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: