Armenian ARMSCII Armenian
Կ-0212-16.06.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում`

1)  16.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
16.1 
«Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ` ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան
բազային տուրքի  40-ապատիկի չափով

2)  16-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1.1-րդ ենթակետով.
 

 16.1.1.
«Քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան  
բազային տուրքի 40-ապատիկի չափով
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.1-րդ ենթակետով սահմանված դրույքաչափով: