Armenian ARMSCII Armenian
Պ-027-20.06.2017-ՊԱ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 242-րդ հոդվածի`

1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ  ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը».

2. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանuպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ  ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu`»:

Հոդված 2. Օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ճանապարհատրանuպորտային պատահարի վայրը թողնելը,  ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից` uույն oրենuգրքի 242-րդ հոդվածով նախատեuված հետեւանքների առաջացման դեպքում`..»:

Հոդված 3. Օրենսգրքի 247-րդ հոդվածի՝

1. վերնագրում «կանոնները» բառից առաջ լրացնել «պահանջները կամ» բառերը.

2. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մաuնակցի կողմից (բացի uույն oրենuգրքի 241-րդ եւ 242-րդ հոդվածներով նշված անձանցից) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները  խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu կամ առաջացրել է խոշոր վնաu`...»:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում արտացոլելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներով պատասխանատվություն է նախատեսվում միայն 2007թ. հունիսի 28-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները հաստատելու մասին» 955-Ն թվակիր որոշմամբ հաստատված  ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Մինչդեռ 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ դրանց պաշտպանությունը որեւէ կերպ արտացոլված չեն ՀՀ քրեական օրենսգրքի վկայակոչված հոդվածներում: 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում արտացոլելու նպատակով առաջարկվում է «ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները» բառակապակցությունից առաջ լրացնել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները» բառակապակցությունը, քանզի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ամրագրում է «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում» հասկացությունը եւ նախատեսում անվտանգության ապահովմանն ուղղված պահանջներ:  Միեւնույն ժամանակ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները» եւ «ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները» բառակապակցությունների միաժամանակյա կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները հաստատելու մասին» 955-Ն թվակիր որոշումը չեն համընկնում ծավալով, առկա են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են առաջին իրավական ակտով եւ բացակայում են երկրորդում եւ հակառակը: Ուստի այդ իրավական ակտերով ամրագրված դրույթների միաժամանակյա առկայությունը վերոհիշյալ հոդվածներում անհրաժեշտ է: