Armenian ARMSCII Armenian
Պ-030-22.06.2017-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) առաջին հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առաջին հոդվածում սահմանված է օրենքի կարգավորման առարկան, սակայն հոդվածի վերնագիրը վերաբերում է օրենքի խնդիրներին: Այսինքն հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը:

Հետեւաբար առաջարկում ենք վերացնել այդ հակասությունը եւ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի հետեւյալ դրույթին. «(...) 2. Իրավական  ակտերում պետք է բացառվեն  իրավական  նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները: (...): 


            Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
___________________________________________________________

ՏԿԳԲ-Ե-ԱԺ-22
21.06.2017թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն  Բաբլոյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»:

Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կից ներկայացվում են՝

1. Օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վարդեւան Գրիգորյան),

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

        ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ`                                        ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ