Armenian ARMSCII Armenian
Կ-0291-22.06.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
 
 
9
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում 
ԿՄ
Ա
 

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նույն բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակը իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։»։

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին աղյուսակի «2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 1-ին կետով սահմանված գործունեության լիցենզիա ստացած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ։

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն պահանջները տարածվում են լիցենզավորման ենթակա գործունեության ցանկացած տեսակ ծանուցման ենթակա գործունեության տեսակ համարվելու դեպքերի վրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։