Armenian ARMSCII Armenian
Կ-035-26.06.2017-ԳԿ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի՝ (այսուհետեւ Օրենք) 3-րդ հոդվածի 18-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 55.1 հոդվածի՝

1. 2-րդ մասի «էլեկտրոնային հաղորդակցության ցանցի» բառերը փոխարինել «հեռարձակման թվային ցանցի» բառերով.

2. 4-րդ մասի «հաղորդակցության ցանցի» բառերը փոխարինել «հեռարձակման թվային ցանցի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 55.2 հոդվածում՝

1. 2-րդ մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, իսկ 4-րդ եւ 5-րդ մասերի «վեց» բառը փոխարինել «երեք» բառով:

2. լրացնել նոր 9-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե՝

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի եւ ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չի անցկացվում.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 55.1. հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին»:

Հոդված 4. Օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասի 3-րդ նախադասությունում «մարզում» բառից հետո լրացնել «թվային» բառը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: