Armenian ARMSCII Armenian
Կ-0401-26.06.2017-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 5-րդ ենթակետում «Ընկերության» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության» բառերը:

2) լրացնել նոր 28-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«28) համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն՝ Ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկացումը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ Ընկերության մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապվածությունը, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, Ընկերության կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը եւ (կամ) ռիսկայնությունը: Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն ենթակետով սահմանված չափանիշները, սահմանում է Ընկերություններին համակարգային նշանակություն ունեցող  համարելու կարգը»:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Միեւնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաեւ համատեղ ապրող կամ միեւնույն տնտեսություն վարող հետեւյալ անձինք. ծնողները, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, ամուսնու` 18 տարին լրացած զավակը,  տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, ամուսնու ծնողները, 18 տարին լրացած քույրը եւ եղբայրը, նրանց ամուսիններն ու 18 տարին լրացած զավակները: Միեւնույն տնտեսություն վարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը՝

1) լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «միեւնույն Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ» արտահայտությունը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում

1) 1-ին մասի 10-րդ եւ 11-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնելը, Ընկերությանը արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը,

11) գործարար վարվելակերպի կանոնների սահմանումը,»:

2) լրացնել 4.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Խորհուրդը պատասխանատու է Ընկերությունում ներքին հսկողության արդյունավետ համակարգի ապահովման համար:»:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անկախ գնահատական է տալիս Ընկերության ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, Ընկերության կառավարման համակարգի եւ գործընթացների որակի, համարժեքության եւ արդյունավետության վերաբերյալ .».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Ներքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝. «Պատասխանատու ակտուարի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Արտաքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «տարրերի կազմը» բառերը փոխարինել «տարրերի կազմն ու սահմանաչափերը» բառերով:

2) 4-րդ մասում «ոլորտներում» բառից հետո լրացնել «կամ եթե Ընկերությունըհամարվում է համակարգային նշանակություն ունեցող Ընկերություն» բառերը:

3) 5-րդ մասում «սույն» բառը հանել:

Հոդված 10. Օրենքի 59-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Ընկերությունը պարտավոր է ձեւավորել հետեւյալ տեխնիկական պահուստները՝» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը կարող է սահմանել հետեւյալ տեխնիկական պահուստները ՝» բառերով:

2) 3-րդ մասում «Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահուստներից» բառերը փոխարինել «Բացի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տեխնիկական պահուստներից» բառերով:

3) 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահուստների» բառերը փոխարինել «Տեխնիկական պահուստների» բառերով, իսկ «ըստ ապահովագրության տեսակների» բառերը՝ «ըստ ապահովագրության ձեւերի, տեսակների» բառերով:

4) 5-րդ մասում «միեւնույն տեսակի»  բառերը փոխարինել «միեւնույն ձեւի, տեսակի»  բառերով:

Հոդված 12. Օրենքի 70-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 80-րդ հոդվածը լրացնել ՝

1. 5.1 մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«5.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերությունից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել Ընկերության  համար եւ (կամ) վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը եւ (կամ) խոչընդոտել Ընկերության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ տվյալ ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարացնել եւս վեց ամսով»:

2. 7-րդ մասի վերջին պարբերությունում «Սույն մասով սահմանված ժամկետում Ընկերության կողմից հիշյալ մասնակցությունը չօտարվելու դեպքում» բառերը փոխարինել «Սույն մասով, ինչպես նաեւ սույն հոդվածի 5.1-րդ մասով սահմանված ժամկետներում Ընկերության կողմից համապատասխան մասնակցությունը չօտարվելու դեպքում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 81-րդ հոդվածում լրացնել 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաեւ ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը կարող է նորմատիվ իրավական ակտերով պահանջներ սահմանել ապահովագրության պայմանգրերի կնքման, փոփոխության, ինչպես նաեւ պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ:»:

Հոդված 15. Օրենքի 126-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «ապահովագրական պորտֆելի» բառերը փոխարինել «ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի» բառերով:

2) Լրացնել 1.1 եւ 1.2 կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման վերաբերյալ հայտարարություն է հրապարակում Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հաuցեում գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նշված հայտարարության մեջ նշվում է, որ հայտարարության հրապարակումից երկու ամսվա ընթացքում ապահովադիրները, որոնց հետ կնքված ապահովագրության պայմանագրերը նախատեսվում է փոխանցել այլ Ընկերության, կարող են գրավոր Կենտրոնական բանկ ներկայացնել ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ իրենց առարկությունները: Միեւնույն ժամկետում փոխանցող Ընկերությունը ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է ուղարկում ապահովադիրներին՝  ծանուցմանը կցելով Կենտրոնական բանկի հայտարարությունը:

1.2. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է սույն հոդվածի 1.1 մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում: Ապահովադիրներից ստացած առարկությունները հիմք չեն ապահովագրական պորտֆելի փոխանցման մերժման համար, սակայն Կենտրոնական բանկը որոշմամբ անդրադառնում է  նաեւ ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ ապահովադիրներից ստացված առարկություններին եւ հիմնավորում այդ առարկությունները չընդունելու պատճառները:»:

Հոդված 16. Օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ պատվիրված նամակով ծանուցում ուղարկել ապահովադիրներին՝ նրանց մշտական բնակության հասցեով » բառերը փոխարինել  «ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել ապահովադիրներին» բառերով:

Հոդված 17. Օրենքի 138-րդ հոդվածում՝

1) լրացնել 1.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ կետերով սահմանված հերթականությամբ:

Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասը ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում եւ օգտագործվում է օրենքով սահմանված կարգով;»:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետեւյալ հերթականությամբ՝

1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի եւ անդամների աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները.

2) երկրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

3) երրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

5) հինգերորդ` կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

6) վեցերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող անձի  կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

7) յոթերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

8) ութերորդ՝ առաջինից-յոթերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները.

9) իններորդ՝  առաջինից-ութերորդ հերթերում չընդգրկված այլ պահանջները.

10) տասներորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

11) տասնմեկերորդ՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

12) տասներկուերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3.  Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդից – իններորդ եւ տասնմեկերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները եւ Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են տասներկուերորդ հերթում:»:

4) 9-րդ մասում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-8-րդ կետերում» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 32-րդ կետով:

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը բանկային եւ ապահովագրական համակարգի կարգավորման եւ վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1. Վերջին տարիներին, պայմանավորված միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով, բանկային համակարգի կարգավորման միջազգային դաշտում իրականցվել են մի շարք սկզբունքային փոփոխություններ: Մասնավորապես՝ Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից ներկայացվել է Բազել 3 փաստաթուղթը, որով ներկայացված առաջարկություններն ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանն ու բանկային համակարգի հուսալիության ապահովմանը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգի ենթաօրենսդրական դաշտում արդեն իսկ իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ հիմք ընդունելով Բազել 3 փաստաթուղթը: Հաշվի առնելով ՀՀ բանկային համակարգի կայունության ամրապնդման հարցում միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն ազգային կարգավորումներում ներդնելու արդիականությունը՝ անհարժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություններ ու լրացումներ իրականացնել օրենսդրական դաշտում:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների ու լրացումների գերակշիռ մասն իրականացնելու անհրաժեշտությունը նաեւ ներկայացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մտադրությունների նամակում:

2. Արժույթի միջազգային հիմնադրամի Ֆինանսական համակարգի կայունության գնահատման (Financial System Stability Assessment Report) հաշվետվությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ պայմանավորված վերջին տարիներին միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով: Ներկայացված առաջարկությունները նպատակ են հետապնդում բարձրացնել ՀՀ ապահովագրական համակարգի կարգավորման համապատասխանության մակարդակը Ապահովագրողների վերահսկողների միջազգային ասոցիացիայի (IAIS ) կողմից մշակված սկզբունքներին:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ապահովագրական համակարգը կարգավորող ենթաօրենսդրական դաշտում արդեն իսկ իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ հիմք ընդունելով FSAP թիմի կողմից ներկայացված առաջարկությունները: Հաշվի առնելով ՀՀ ապահովագրական համակարգի հուսալիության ամրապնդման հարցում միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն ազգային կարգավորումներում ներդնելու արդիականությունը՝ անհարժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություններ ու լրացումներ իրականացնել օրենսդրական դաշտում:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է իրականացնել հետեւյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1. Բուֆերների սահմանման անհրաժեշտությունը. շահութաբաժինների/պարգեւավճարների բաշխման սահմանափակում

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել հնարավորություն Կենտրոնական բանկի կողմից սահմանելու հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգեւավճարներ վճարելու) սահմանափակումների: Ի լրումն օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների (օր. պահանջների բավարարման հերթականության)` այս դրույթի ամրագրումը ուղղված է այն մոտեցման ամրապնդմանը, որ բաժնետերերը առաջինը պետք է կրեն բանկի կորուստները: Նշենք նաեւ, որ անընդունելի է, որ կապիտալի բուֆերները սպառած բանկերը փորձեն օգտագործել կապիտալի բաշխումը՝ որպես իրենց ֆինանսական ամրության ազդարարման միջոց: Դա ոչ միայն անպատասխանատու վարքագիծ է անհատական բանկի տեսանկյունից, վերադասելով բաժնետերերի շահերն ավանդատուների շահերից, այլեւ կարող է դրդել այլ բանկերին եւս հետեւել այդ օրինակին:

Նշենք, որ կապիտալի բուֆերների ներդրման առաջարկությունը իրականացվել է Բազել 3 փաստաթղթով:

2. Լեւերիջի նորմատիվի սահմանում

Բազել III-ով  սահմանվել է լեւերիջի գործակից, որի ներդրումը նպատակ ունի սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից ակտիվների չափազանց մեծ ծավալների ներգրավումը:

3. «Համակարգային նշանակություն ունեցող բանկ» հասկացության սահմանումը եւ վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորությունը

Բազելյան կոմիտեն անդրադարձել է նաեւ համակարգային նշանակություն ունեցող բանկերի կարգավորմանը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից առաջարկվում է  համակարգային նշանակություն ունեցող բանկերի կապիտալի համարժեքության նկատմամբ սահմանել ավելի խիստ պահանջներ: Համակարգային նշանակություն ունեցող բանկերի նկատմամբ ավելի խիստ պահանջներ սահմանելը նպատակ է հետապնդում նվազեցնել համակարգային ռիսկը, որի հետեւանքով ֆինանսական հատվածում առաջացող ռիսկերը կարող են փոխանցվել նաեւ իրական հատված:

4. Պարտավորության եւ եկամտի հարաբերակցության (DTI) եւ Պահանջի եւ գրավի (LTV) հարաբերակցության  առավելագույն չափերի սահմանում

Որպես համակարգային ռիսկի զսպման գործիքներ Օրենքի նախագծով առաջարկվում է նորմատիվների ցանկում ավելացնել պարտավորության եւ եկամտի, պահանջի եւ գրավի հարաբերակցությունների  առավելագույն չափերի սահմանման հնարավորություն:

Պարտավորության եւ եկամտի հարաբերակցության առավելագույն չափի սահմանումը նպատակ ունի բարելավել բանկի ակտիվների որակը` միեւնույն ժամանակ հանգեցնելով վարկավորման պրոցիկլայնության նվազեցման: Գործիքի կիրառումը հնարավորություն է տալիս սահմանափակել վարկառուի պարտքի անթույլատրելի աճը:

Պահանջի եւ գրավի հարաբերակցության նկատմամբ սահմանափակումը կիրառվում է նվազեցնելու համար իրական հատվածում (սովորաբար անշարժ գույքի շուկայում) առաջացած խնդիրների հետեւանքով առաջ եկած համակարգային ռիսկը: Այն հնարավորություն է տալիս ազդել վարկավորման ծավալների աճի վրա, օրինակ՝ հիփոթեքային վարկերի, որն էլ իր հերթին ազդում է անշարժ գույքի գների վրա՝ կանխելով անշարժ գույքի գների բարձրացումը:

Նշենք, որ վերոնշյալ երկու գործիքները լայնորեն օգտագործվում են միջազգային պրակտիկայում:

5. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) ներքին աուդիտի սահմանումը ճշգրիտ չի արտացոլում բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման տեղն ու դերը բանկի կառավարման եւ ներքին հսկողության կառուցվածքում: Նախագծով առաջարկվող ներքին աուդիտի գործառույթի սահմանումը համահունչ է Բազելյան կոմիտեի կողմից 2012թ. հրապարակված «Բանկի ներքին աուդիտը» փաստաթղթով սահմանված ներքին աուդիտի սահմանմանը:

Նշենք, որ ներքին աուդիտի գործառույթի սահմանման հետ կապված խնդրին եւ համապատասխան փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությանը անդրադարձ է կատարվել նաեւ Ֆինանսական համակարգի կայունության գնահատման հաշվետվության (Financial System Stability Assessment Report) մեջ:

«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է իրականացնել հետեւյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1. «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանումը եւ վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորությունը

Ապահովագրողների վերահսկողների միջազգային ասոցիացիայի (IAIS) կողմից առաջարկվում է  համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերությունների նկատմամբ սահմանել կարգավորման ավելի խիստ պահանջներ՝ նպատակ հետապնդելով նվազեցնել համակարգային ռիսկը, որի հետեւանքով ֆինանսական հատվածում առաջացող ռիսկերը կարող են փոխանցվել նաեւ իրական հատված եւ տնային տնտեսություններին:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն

«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) ներքին աուդիտի սահմանումը ճշգրիտ չի արտացոլում ներքին աուդիտի ստորաբաժանման տեղն ու դերը ապահովագրական ընկերություննների կառավարման եւ ներքին հսկողության կառուցվածքում: Նախագծով առաջարկվող ներքին աուդիտի գործառույթի սահմանումը համահունչ է ներքին աուդիտի միջազգայնորեն սահմանված ներքին աուդիտի սահմանմանը:

3. Ներքին աուդիտի, արտաքին աուդիտի եւ պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում

Պատասխանատու ակտուարի եւ ներքին աուդիտի կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով առաջարկվում է որոշ պաշտպանական մեխանիզմներ սահմանել, ինչը կնպաստի նշված ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը:

4. Կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում

Հաշվի առնելով կյանքի ապահովագրության պայմանագրերի երկարաժամկետ բնույթը եւ պորտֆելի փոխանցման գործընթացում ապահովադիրների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգ նախատեսել:

5. Կառավարման մարմինների եւ ղեկավարների գործունեության, ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջների սահմանման հնարավորություն

Ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի ժամանակին բացահայտման, գնահատմանն ու շարունակական կառավարման, իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացման ապահովման նպատակով նախատեսվել է, որ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ:

6. Ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն

Սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաեւ ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել լրացուցիչ պահանջներ ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ ապահովագրական միջնորդների եւ նրանց գործունեության նկատմամբ:

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝

1) սահմանել, որ ՀՀ Կենտրոնական բանկը կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգեւավճարներ վճարելու) սահմանափակումների,

2) որպես համակարգային ռիսկի զսպման գործիքներ նորմատիվների ցանկում ավելացնել պարտավորության եւ եկամտի, պահանջի եւ գրավի հարաբերակցությունների առա-վելագույն չափերի սահմանման հնարավորություն,

3) սահմանել «Համակարգային նշանակություն ունեցող բանկ», «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացություններ եւ վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների, պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) ընդունմամբ կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բանկային եւ ապահովագրական համակարգերի կարգավորմանը, վերահսկողության դաշտի համապատասխանեցմանը միջազգային պահանջներին, մասնավորապես` նախատեսվում է սահմանել.

- հիմանական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանային թույլատրելի շեմ,

- լեւերիջի գործակից, որի նպատակն է սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից չափազանց մեծ ծավալների ներգրավում,

- ավելի խիստ պահանջներ` համակարգային նշանակություն ունեցող բանկերի կապիտալի համարժեքության նկատմամբ,

- նորմատիվների ցանկում ավելացնել պարտավորության եւ եկամտի, պահանջի եւ գրավի հարաբերակցությունների առավելագույն չափերի սահմանման հնարավորություն` որպես` համակարգային ռիսկի զսպման գործիքներ,

- կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգ,

- ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի, ինչպես նաեւ ապահովագրական միջնորդների եւ գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջներ:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են բանկային համակարգում գործող վարկային եւ ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքներն` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) փաթեթի՝ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի «Բազել 3» փաստաթղթի պահանջներին համապատասխան` առաջարկվում է սահմանել

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱԱԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միեւնույն ժամանակ առաջարկում ենք «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը եւ 1-ին հոդվածը համապատասխանեցնել փոփոխվող իրավական ակտի վերնագրին:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հա-յաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռ-նու-թյուն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրա-ժեշ-տու-թյան բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղե-կանք-ները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեց-ման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրա-կացությունը, կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հա-յաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 648-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը (համաձայնությամբ):
 

Հարգանքով`  
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ Մ 

15 հունիսի 2017 թվականի  N 648 - Ա
 
 
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ-ՏԱ-ՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱ-ԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ  ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ  


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հա-յաս-տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաս-տանի Հան-րապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հունիսի
Երեւան